Իսրայելական զորքերը մեկ օրում 160 թիրախ են խոցել Գազայի հատվածում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական զորքերը վերջին մեկ օրում պաղեստինցի գրոհայինների արձակած ավելի քան 100 հրթիռ և ռումբ են որսացել և ի պատասխան 160 թիրախ խոցել Գազայի հատվածում:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իսրայելական բանակի մամլո ծառայությանը:
Ինչպես նշվում է, իսրայելցիների և պաղեստինցիների միջև այս օրերին տեղի ունեցող բախումները, հավանաբար, ամենաթեժն են կողմերի միջև քառամյա զինված հակամարտության ընթացքում:
«Զանգվածային հարձակման ժամանակ, որն իրականացրել է ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ, շուրջ 460 հրթիռային արձակում է գրանցվել: Ավելի քան հարյուրը որսացել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը»,- ասվում է բանակի մամլո հաղորդագրության մեջ:
Մեկ օր տևած գրոհներից հետո, որի հետևանքով 7 մարդ է զոհվել պաղեստինյան և մեկ մարդ՝ իսրայելական կողմից, Գազայի հատվածում գործող խմբավորումները հրադադար են հայտարարել՝ Եգիպտոսի միջնորդությամբ: