«Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կառավարության արդյունավետությունից մինչև ցավոտ ռեֆորմների վա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել». «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 16.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած Երևանում մեկնարկեց հայկական ու եվրոպական մշակութային կազմակերպությունների կապերն ընդլայնող «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Սպիտակցի Հայկոյի հայտարարությունը՝ մահվան ելքով վրաերթի մասին (Տեսանյութ) Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, ԱԱԾ-ն եկեղեցում անելիք չունի. Արթուր Վանեցյան ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ռազմարշավ չսկսել քրդերի դեմ Սիրիայում Հարյուրավոր ձերբակալվածներ և մոտ տասնյակ տուժածներ. Փարիզում ընթացող ցույցերի ժամանակ տուժել է նաև RT-ի թղթակիցը ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Հրապարակվել է օրեր առաջ Անկարայում տեղի ունեցած գնացքների բախման տեսանյութը «Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Բարնլիին» Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» ակցիայի ժամանակ ճանապարհային պատահարների հետևանքով 2 մարդ է զոհվել Ուկրաինայում վթարի է ենթարկվել Սու-27 կործանիչը․ օդաչուն զոհվել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ԱԱԾ տնօրենը համոզված է, որ հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը Ճանապարհն անցել էր չթույլատրված մասով. մանրամասներ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ կրկնակի վրաերթի դեպքից Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այլ պաշտոն զբաղեցնելու հետ կապված որևիցե առաջարկ չի ստացել Դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ն կտոնի կազմավորման 100-ամյակը Մոդրիչ. Սիմեոնեն միշտ փորձում է խաթարել Ռեալի ու նրա խաղացողների հեղինակությունը Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել. երկու հոգի բերվել է ոստիկանություն

Մենք սպասում ենք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններին. Սվիտալսկի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը և ներքին բարեփոխումները մեր երկրում: Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և փոխանցվել Եվրամիության քննարկմանը: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը և այլ ուղղություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները և բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրում ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական աջակացությունը և համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ և առարկայական: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն: Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարևոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: «Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը: Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին: Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն: Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունն եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ավելացրել է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ՝ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրաշրջանառության և ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը և համապատասխան քայլերի իրականացումը:

«Որքան ավելի արդյունավետ ենք մենք ամրապնդում իրավունքի գերակայությունը և տնտեսության ոլորտում հավասար պայմանների ստեղծումը՝ այնքան լայն հեռանկարներ են ստեղծվում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման և ԵՄ երկրներից ներդրումների ներգրավման համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով վիզաների ազատականացման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարևորությունը: Նա ուշադրություն է հրավիրել ԵՄ հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձևակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև կարևորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից և սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետևողական ջանքերը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար: Դեսպանի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք նոր թափ կհաղորդեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Պյոտր Սվիտալսկին կարևորել և ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետևողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ: «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,- ընդգծել է Պյոտր Սվիտալսկին:

website by Sargssyan