Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու անվստահության սինդրոմը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

«Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3–րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»: Այս խոսքերի հեղինակը հանրապետական Արմեն Աշոտյանն է: Աշոտյանն, իհարկե, իրեն հատուկ քաղաքական ցինիզմով է հագեցրել ելույթը, բայց մեծ հաշվով որևէ սխալ բան բովանդակային իմաստով չի ասում: Պարզից էլ պարզ է, որ եթե իշխանության ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո լինեն իրանցի զբոսաշրջիկների, կորեացի ներդրողների, ռուս սպորտսմենների կամ ավստրիացի կոմպոզիտորների անուններ, միևնույն է, իշխանությունը հաղթելու է: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Փաշինյանը հիմա ունի ահռելի վարկանիշ: Աշոտյանի ելույթն, ըստ էության, կարելի է ամփոփել մեկ այլ, նախկինում հայտնի այլաբանությամբ՝ «ՀՀՇ–ից լինի, թող պոլի փեդ լինի»: 

Խնդիրը, սակայն, այն է, որ բովանդակային իմաստով չնայած պարոն Աշոտյանի ասածը ճշմարտացի է, բայց կա հակասություն բովանդակությունից դուրս՝ ով է ասում հարցի կոնտեքստում: Նախ, նույն պարոն Աշոտյանն ու իր համամասնական շատ կուսակից գործընկերներ պատգամավոր են դարձել նույնաբովանդակ ճանապարհով, որով պատգամավոր են դառնալու ՔՊ երիտասարդ գործիչները: Իհարկե, տարբերություն կա: ՔՊ–ականները շահելու են Փաշինյանի հեղինակության շնորհիվ, հանրապետականները շահում էին Սերժ Սարգսյանի ազդեցության ու կապերի և մի քանի օդիոզ հանրապետականների փողերի ու քվեների միջոցով: Երկրորդ՝ Աշոտյանը փաստորեն խոստովանում է, որ սելֆիի ձողն այս պահին ունի ավելի շատ քաղաքական կապիտալ, քան ինքը: Այսինքն, եթե խոսենք ավելի ընդհանրական, ապա այս պահին Փաշինյանի հեղինակությունն ու դրա հետ ասոցացվող անշունչ առարկաներն ավելի մեծ կապիտալ ունեն, քան բազմափորձ կուսակցությունը:

Աշոտյանի մեսիջն, իհարկե, պարզ է: Նա փորձում է թափից գցել երիտքպականների ինքնաբավ կեցվածքի դրսևորումները: Սակայն իր ու ընդհանրապես հանրապետականների պարագայում այդ թափը գցելուն միտված քննադատությունը կարծես դառնում է ինքնաքննադատություն: Արդարացիորեն հեգնելով Փաշինյանի կապիտալի հաշվին քաղաքական ամբիցիաներ ունեցողներին՝ հանրապետականները հետահայաց կերպով հեգնում են իրենց՝ վերոնշյալ ռեսուրսների և կապիտալի հաշվին քաղաքականությամբ զբաղվածներին: Իսկ, որ ամենավատն է, այդ հեգնանքն արտահայտելու համար նվազեցնում են իրենց քաղաքական դերակատարության էֆեկտը՝ այն ստորադասելով անշունչ առարկաներին:

Այս մոտեցումը շատ նման է ադրբեջանցիներին ոչխար անվանելու տարածված դրսևորմանը: Այդ դրսևորման խնդիրն այն չէ, որ չի կարելի որևէ ժողովրդի անվանարկել: Խնդիրն այն է, որ ոչխար անվանելով մի ժողովրդի, որի հետ մենք պատերազմում ենք, մենք նսեմացնում ենք ոչ թե իրենց, այլ մեզ, որովհետև ստացվում է, որ տարիներ շարունակ չենք կարողանում ի օգուտ մեզ լուծել կոնֆլիկտը, որի մյուս կողմում ոչխարներ են: 

Հանրապետականների խնդիրն այժմ ոչ թե իշխանության այնպիսի սխալների մատնանշումն է, որոնք կհանգեցնեն մի իրավիճակի, երբ այդ նույն սխալները կգտնվեն, այս անգամ, սակայն, իրենց դեպքում, այլ այդ սխալների ուղղումը: Սելֆիի ձողի կամ դուխով գլխարկների մասին խոսելով, իհարկե, հնարավոր է խաղալ իշխանության որոշ ներկայացուցիչների վարկանիշի հետ՝ բայց անխուսափելիորեն նաև սեփական վարկանիշի հետ խաղալով: Իսկ սխալները պետք է ուղղել՝ ապացուցելով, որ նույն պարոն Աշոտյանը կարող է նաև առանց Սերժ Սարգսյանի ազդեցության կամ, ասենք, Ավշարի Արայիկ Գրիգորյանի, Տաշիրի Կարեն Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի քվեների էլ իր տեղն ապահովել քաղաքական դաշտում: Ավելին, եթե դա հաջողվի հանրապետականներին, նրանք ակնհայտորեն առավելություն կունենան այն ՔՊ–ականների համեմատ, որոնց միակ խաղադրույքը Փաշինյանի հեղինակության չարաշահումն է լինելու: Ավելի արդյունավետ կլինի կենտրոնանալ հենց այս խնդիրը լուծելու վրա, ոչ թե սեփական այիբն այլոց վերագրելով, թեկուզև և արդարացիորեն վերագրելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է