Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին արդեն հայտնի դարձան խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համամասնական ցուցակները: Մասնակից ուժերից մի քանիսի ցուցակներում ընդգրկված թեկնածուների անունները դեռևս անհայտ են հանրությանը, ինչպես և, ըստ էության, այդ ցուցակները ներկայացրած կուսակցությունները: Մասնակից հիմնական ուժերից շատերի դեպքում էլ որևէ զարմանալի ու արտառոց բան չկար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակն, օրինակ, բավական կանխատեսելի ու ներդաշնակ էր: Կանխատեսելի էին նաև «Մենք» դաշինքի, ԼՀԿ–ի ու ՀՅԴ–ի ցուցակները: Առավել արտառոց էին «Իմ քայլը» դաշինքի ու «Հանրապետականի» նախընտրական ցուցակները: 

Դավիթ Շահնազարյանը և  քարոզարշավի ղարաբաղյան թեման

ՀՀԿ ցուցակի՝ թերևս աչքի զարնող առաջին փաստը Դավիթ Շահնազարյանի ներկաությունն էր երրորդ համարով: Դավիթ Շահնազարյանը 2008 թ. ընդդիմադիր շարժման առաջին դեմքերից էր, բայց վերջին տարիներին ակնհայտորեն դիրքավորվում էր որպես պրոիշխանական: Նրա ներկայությունն, անշուշտ, որոշակի խոցելիությունից բացի ՀՀԿ–ին տալիս է նաև դիվիդենտներ: Խոսքը մասնավորապես ղարաբաղյան օրակարգի մասին է: Եթե ՀՀԿ–ն քարոզարշավի ընթացքում մտադիր է ղարաբաղյան օրակարգը դարձնել առաջնային ու դրա վրա կառուցել իշխանության դեմ քարոզարշավը, ապա Դավիթ Շահնազարյանի ներկայությունը լուրջ առավելություն է տալիս նախկին իշխանությանը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան օրակարգով իշխանությունները բավական ոտաբոբիկ վիճակում են գտնվում:

Ի՞նչ են անում Գեղամյանն ու Բաբուխյանը «նոր» ՀՀԿ–ում

ՀՀԿ ցուցակում թերևս մտայնության տեղիք է տալիս Արտաշես Գեղամյանի և Հայկ Բաբուխանյանի ներկայությունը բարձր հորիզոնականներում: Եթե կուսակցությունը հայտարարում է վերափոխման մասին, անհասկանալի է, թե ինչու են այս երկու գործիչներին առաջադրում բարձր հորիզոնականներով, որն է այս ամենի մեսիջը կամ դրդապատճառը: Մանավանդ, երբ նրանց ցուցակում զիջում են, օրինակ, Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ՀՀԿ–ի հայտարարած վերափոխման պրոցեսում վստահաբար անհամեմատ կենսունակ ու ներդաշնակ կլինեին: 

ՀՀԿ–ից կան նաև հեռացողներ

Ակնհայտ է, նաև, որ ՀՀԿ ցուցակում չկան, այսպես ասած, վերջին սերնդի երիտհանրապետականները, կուսակցությունում ու խմբակցությունում վերջերս հայտնված գործիչների մի խումբ, որն ակնհայտորեն տարբերվում էր իր մոտեցումներով և իշխանության ներսում էր հայտնվել համակարգը ներսից փոխելու տրամաբանությամբ: Արդյո՞ք այդ տրամաբանությունն այս անգամ վերջնականորեն բախվել է , դիցուք, Գեղամյանի, Բաբուխանյանի ներկայությանը, թե՞ պարզապես ՀՀԿ–ում հասունացած կոնֆլիկտային վիճակն է նրանց դուրս դրել կուսակցությունից, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ այս խումբը ևս ապագայում ձեռքերը ծալած չի նստելու, որևէ ձևաչափով, թեկուզև ոչ պաշտոնական՝ մասնակցելու է քաղաքական պրոցեսներին: Միով բանիվ՝ ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն այլևս առաջվանը չէ, կուսակցությունից հեռացել են որոշակի հատվածներ, փոխվել են որոշակի առաջնահերթություններ: Մյուս կողմից էլ պարզ է, որ հայտարարված տոտալ վերափոխման, գաղափարական կուսակցության տրանսֆորմացիայի պրոցեսները չեն կարող կյանքի կոչվել նման ցուցակով: 

Սպասելիքներ և իրականություն. «Իմ քայլը» դաշինք

Մոտավորապես նույն տպավորությունը կարելի է ստանալ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կարդալուց: Սակայն ընդհանուր տպավորություններն ու ուղերձները իշխանության ցուցակից առավել շատ են ու բազմաշերտ, ի տարբերություն ՀՀԿ–ի, որոնք շարժվելու են պլան մինիմումով: Իշխանության ցուցակի դեպքում գործ ունենք ավելի բարդ, շերտավորված ուղերձների հետ, բարդ է նաև կոնտեքստը, որի ֆոնին կազմվել է ցուցակը: Ավելի պարզ ասած՝ իշխանության ցուցակի հանդեպ ուշադրությունը, սպասելիքներն ավելի մեծ են, որովհետև սա ոչ թե պարզապես մի կուսակցության, իշխող կուսակցության ցուցակ է, այլ հեղափոխության ցուցակ: Առնվազն այդպիսին է այն հայտարարվել ու այդպիսին պետք է լիներ: Բայց ամեն ինչի մասին հերթով: 

1– Նիկոլ Փաշինյան

2 – Նիկոլ Փաշինյան,

3– Նիկոլ Փաշինյան...

 

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի ցուցակն է: Այդ հանգամանքն ունի օբյեկտիվ բացատրություն, ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն էր, հասարակության լայն հատվածներն էլ հեղափոխությունն ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի հետ: Մնացյալն ընկալվում են որպես Փաշինյանի թիմ, նրա արքունիք, ոչ ավել, ոչ պակաս: Ասել է թե, ցուցակում ընդգրկվածները իրենց ընտրվելու համար պարտական են լինելու Փաշինյանին: Այս տենդենցը նկատելի էր նաև նախկինում՝ ՀՀԿ դեպքում, երբ շատ պատգամավորներ պարտական էին իրենց կարիերայով Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ, այսպես ասած, օդիոզ դեմքերին: Բայց այդքանով հանդերձ ՀՀԿ–ում կային մարդիկ, ովքեր ունեին որոշակի սուբյեկտություն , այսինքն՝ կարող էին ընտրվել նաև իրենք իրենցով ու որևէ մեկին պարտական չլինեին ընտրության համար: Ինչքան էլ որ հասկանալի լինի հեղափոխությամբ ու Նիկոլ Փաշինյանի անձի ազդեցությամբ իշխանության ցուցակի բովանդակությունը, չենք կարող չարձանագրել, որ փաստացի գործ ունենք մի ցուցակի, իսկ ապագայում նաև մի իշխող մեծամասնության հետ, որը որևէ կերպ չի կարողանալու դրսևորել իր սուբյեկտությունը, իր, այսպես ասած, գործադիրից անկախ, օրենսդիր լինելու ինքնաբավությունը:

Հեղափոխությունն ավարտվո՞ւմ է. ստերիլ և անշառ ցուցակ

Ամեն դեպքում, ինչքան էլ, որ իշխանության ցուցակում կարևորը Նիկոլ Փաշինյանի անձն է, ու մնացյալ հորիզոնականները, անկախ այն ներկայացնող անուններից, երկրորդական են, նաև այն իմաստով, որ էականորեն չեն ազդելու ընտրության արդյունքի վրա, կա, այսպես ասած, հեղափոխության ներդաշնակության խնդիր: Ի՞նչ ուղերձ է պարունակում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, արդյո՞ք այն համապատասխանում է համաժողովրդական հռչակված հեղափոխության էությանը, թե՞ պարզապես իշխանության և նրան մոտ կանգնածների ցուցակ է: Ակնհայտ է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը ներկայանում է դաշինքի ֆորմատով՝ ցուցակում ներառելով նաև անկուսակցականների, քաղաքացիական և փորձագիտական ոլորտի ներկայացուցիչների, գործ ունենք մեծամասամբ համակիրների, մտերիմների, հեղափոխության աջակիցների ցուցակի հետ: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխական իշխանության ցուցակն ինքնին ներդաշնակ չէ հեղափոխության այլ բաղադրիչների՝ ազգային համաձայնության ու համերաշխության, համաժողովրդականության հետ: Այլ կերպ ասած՝ ցուցակն ամբողջովին չի արտահայտում հեղափոխության ընդգրկուն բովանդակությունը: Ակնհայտ է, որ իշխանությունները փորձել են մեղմել հնարավոր ռիսկերը, հարթել հնարավոր սուր անկյունները և արդյունքում ներկայացրել են ստերիլ, «անշառ», չափից շատ ապահովագրված ցուցակ:

Ֆորմալ առումով՝ դաշինք, իրականում՝ «սվոյների» ցուցակ

Մտահոգություն է առաջացնում նաև ձևական դաշինքի հանգամանքը: ՔՊ–ն, դաշինք կազմելով «Առաքելություն» կուսակցության հետ, վերջինիս ցուցակում տվել է մի քանի տեղ միայն: Ֆորմալ առումով խնդիրը պարզ է՝ փորձ է արվել ներկայանալ դաշինքի, ոչ թե կուսակցության ֆորմատով՝ այդպիսով ներկայացնելով ավելի լայն, հեղափոխական սպեկտր: Բայց ինչպես արդեն նշեցինք, ցուցակը զուրկ է հեղափոխության համաժողովրդական ընդգրկունության բաղադրիչից: Ասել է թե՝ դաշինքն այս դեպքում պարզապես ֆորմալ բնույթ է կրում:

Ներկուսակցական դեմոկրատիան չկայացավ

Մյուս կարևոր մտահոգությունը վերաբերում է ցուցակի կազմման սկզբունքներին, կազմման ընթացքում թափանցիկ ու հստակ մեխանիզմների բացակայությանը: Ցուցակի հրապարակումից հետո ի հայտ եկած որոշակի դրսևորումները ցույց են տալիս, որ ցուցակի կազմման որևէ հստակ մեխանիզմ, հայտարարված կանոններ չեն եղել, այսինքն՝ առաջնային դեր են խաղացել իրավիճակային, քաոտիկ որոշումները: Այս ամիսների ընթացքում իշխող կուսակցությունը չկարողացավ ներդնել ներկուսակցական դեմոկրատիայի ու թափանցիկության այնպիսի մեխանիզմ, որը ցուցակի կազմման բեռը կդներ ոչ թե կենտրոնական վարչության վրա, այլ կապահովեր ներկուսակցական ընտրություններ, ինքնառաջադրումներ, բանավեճերի միջոցով արձանագրվող արդյունքներ: Ամբողջ բեռը դնելով վարչության ու Նիկոլ Փաշինյանի վրա՝ կուսակցությունն իր համար կենսական այս փուլում փաստացի փակեց արդիականացման միջանցքը: Այս պրոցեսը ցավալիորեն ներդաշնակվեց հեղափոխության ամբողջ ռեսուրսը չինտեգրելու, միաժամանակ՝ փոխարենը պարզապես կուսակցական անդամատոմսերի, շտաբների թիվը մեխանիկորեն ավելացնելու հետ: Փաստացի կուսակցությունը համալրվեց քանակական իմաստով, բայց չկարողացավ համալրման ու ինտեգրման մեխանիզմներ ստեղծել որակական իմաստով: 

Ունենալու ենք լեգիտիմ, բայց թույլ խորհրդարան

Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ թե՛ քաղաքական իրավիճակի նախնական գնահատականները, թե՛ նախընտրական ցուցակների բովանդակությունը երիցս վերահաստատում են այն հանգամանքը, որ մենք ունենալու ենք բավական թույլ խորհրդարան: Ընտրություններն, իհարկե, լինելու են ազատ և թափանցիկ, խորհրդարանն էլ՝ ըստ այդմ՝ լեգիտիմ, բայց այս բաղադրիչները չեն կարողանալու ապահովել խորհրդարանի նոր, ենթադրվող որակյալ փոփոխությունը: Առաջին հայացքից է միայն լեգիտիմ և թույլ բաղադրիչների առկայությունը հակասականության տպավորություն թողնում: Իրականում, սակայն, հակասություն չկա: Նախ՝ ինքնին հեղափոխությունը փաստացի զրոյացրել է քաղաքական դաշտը ու տվել նոր դաշտի ձևավորման մեկնարկ, իսկ չձևավորված կամ նոր ձևավորվող դաշտով ընտրությունների գնալ նշանակում է ունենալ թույլ խորհրդարան: Երկրորդ՝ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները սովորաբար կրում են խորհրդանշական բնույթ՝ նախ նպատակ ունենալով ամրապնդել նոր իշխանության ազդեցությունը, հետո էլ առաջնահերթ դարձնելով ընտրության ձևի՝ ազատության և թափանցիկության գործոնները: Եվ վերջապես՝ այս ամիսներին թե իշխանությունները, թե մյուս ուժերը՝ զբաղված լինելով ներքաղաքական ընթացիկ խնդիրներով, հեղափոխության հաղթանակն ամրագրելով կամ հակահեղափոխության դեմ պայքարելով, դավադրություններ փնտրելով, ըստ էության, բաց թողեցին տրված շանսը և չգնացին խորքային փոփոխությունների: Կարելի է ասել՝ տխուր ավանդույթը շարունակվում է՝ Հայաստանի ամեն հաջորդ գումարման խորհրդարան նախորդից ավելի պակաս ազդեցիկ է եղել: Այս անգամ ևս այս ավանդույթը չի խախտվի, ավելին՝ ազդեցիկության գործոնն ակնհայտորեն կնվազի սպասվածից շատ: Քաղաքակիրթ, լեգիտիմ, իրապես ընտրված խորհրդարան մենք կունենանք, սակայն իշխանության համակարգում առանձին, ինքնաբավ ու սուբյեկտ հանդիսացող, գործադիրին հակակշռող խորհրդարան մենք չենք ունենա: Հուսանք՝ այս արատավոր ավանդույթը կխախտվի գոնե հաջորդ անգամ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель