Ереван, 20.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ ևս ընդունել են ԱԺ ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկները: Որոշ ներկայացուցիչներ նաև մերժել են այդ առաջարկները՝ հավատարիմ մնալով անկախ և չեզոք լինելու գաղափարին: Մեծ հաշվով՝ հարցը ոչ թե նրանց առաջադրվել կամ չառաջադրվելն է, այլ փոքր-ինչ այլ է: Ի դեպ՝ դեռ ամիսներ առաջ կային մտահոգություններ, թե այս փուլում, առհասարակ, քաղհասարակության դաշտը որոշ առումով կարող է դատարկ մնալու վտանգի առաջ կանգնել: 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը չի կիսում այդ մտահոգությունները:

«Իրականում բնական երևույթ է, երբ մարդը քաղաքացիական հասարակության մեջ կարող է ունենալ իր դերակատարությունը և գնալ դեպի քաղաքական դաշտ: Դա ամբողջովին տեղավորվում է իր ցանկության և իր քաղաքական ազատությունների շրջանակում, մանավանդ՝ հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ կուսակցությունների կապիտալը հավասարվեց գրեթե զրոյի, և նոր գործիչների կարիք է զգացվում: Եվ քաղաքացիական հասարակությունը հանդիսացավ այն դարբնոցը, որը քաղաքականությանը տվեց նոր տեսակի գործիչներ: Ես ամենևին մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով, որովհետև այն հիմնական առանցքի՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և այդ բոլոր սկզբունքների պաշտպանության տեսանկյունից մենք ունենք կայուն, ինստիտուցիոնալ համակարգ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Զառա Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ քաղհասարակությունը հասարակության այն մասն է, որը կայացել է ինստիտուցիոնալ տեսանկյունից:

«Ես ամենևին խնդիր չեմ տեսնում և շատ լավ է, որ չկա այդ խնդիրը, որովհետև հենց ամբողջական դաշտը դիտարկելու տեսանկունից պետք է հասկանալ, թե որքանո՞վ են կայացած ինստիտուցիոնալ կառույցները: Եվ հարցը չպետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե մարդը գնում է, ուրեմն, այդ համակարգում նորից ու նորից աշխատելու հնարավորություններ չկան: Քաղաքացիական հասարակությունն այսօր բավականին կայացած է և մարդկանց տեղափոխվելը կուսակցություններ, քաղաքական ասպարեզ, ամենևին չի վնասելու սկզբունքներին և իրավունքների պաշտպանությանը»,–նկատեց մեր զրուցակիցը:

Զառա Հովհաննիսյանն ընդգծեց, որ անկախ նաև քաղաքական ղեկավարության փոփոխությունից՝ քաղհասարակության աշխատանքը մշտական գործընթաց է ենթադրում. «Անկախ այդ ամենից՝ արժեքների պաշտպանությունը մշտական պայքարի ոլորտ է: Եթե տեղի է ունենում քաղաքական փոփոխություն, ապա ամենևին տեղի չի ունենում որևէ փոփոխություն քաղաքացիական հասարակության շրջանում: Մենք շարունակում ենք խնդիրների ամենօրյա մշտադիտարկման գործընթացը: Միգուցե մի իշխանությունն ավելի զգայուն լինի այդ խնդիրների նկատմամբ, մեկ այլ իշխանություն՝ պակաս զգայուն, բայց խնդիրները կան, և դրանց շրջանակներում պաշտպանության շարունակականությունը մենք չենք դիտարկում այդ փոփոխություններում: Իսկ խնդիրներն անփոփոխ են. մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, խոցելի խմբերի պաշտպանություն: Մեծ հաշվով՝ ցանկացած հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես մնում է կարևորագույն հարցերից մեկը»:

Իրավապաշտպանը չի կարծում, թե երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո հ/կ–ները ևս ադապտացվելու, ինչպես նաև գործունեության նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն ունեն: 

«Եթե մարդիկ պաշտպանում են արժեքը, մարդու իրավունքը, ապա ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, որ ժամանակ պետք լ ինի վերապրոֆիլավորվելու, վերագիտակցելու և այլնի համար: Կուսակցություններն են, որ պետք է վերաարժեվորեն, վերագիտակցեն: Մենք միշտ զբաղվել ենք նույն գործով և շարունակելու ենք զբաղվել: Թող մտածեն կուսակցությունները՝ ինչպես են դրսևորվում, վարվում այս կամ այն կուսակցության՝ իշխանություն լինելու պարագայում: Մեր առաքելությունը արժեքների պաշտպանությունն է, և մենք մշտապես մեր դիրքերում ենք գտնվել: Ես չեմ տեսնում մի այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ քաղհասարակությունը պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը, մոտեցումները, ներքին կանոնակարգերը, մեխանիզմները: Քաղհասարակությունը ուժեղ է նրանով, որ միշտ առաջնորդվում է արժեքներով և այդ արժեքների պրիզմայով»,–ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ հենց դա է այն տարբերությունը, ըստ որի՝ քաղհասարակությունը միշտ կայուն է: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценность