ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անհայտ անձը սկոտչով կապկպել է երիտասարդ կնոջը և այրել նրան Քաղաքական գործընթացների յուրատեսակ կատալիզատոր ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ահա, թե ինչու պետք է ջուր խմել առավոտյան դատարկ ստամոքսին Քոչարյանի վճիռը կհրապարակվի դռնբաց նիստում Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում Բակո Սահակյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք է նաև վերլուծություններ անի ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ինչո՞ւ զբաղվածության պետական գործակալության ՕԳԳ–ն չի չափվում Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Էդուարդ Շարմազանով Բյուջետայի՞ն, թե՞ ինքնուրույն. ինչո՞ւ են ֆինանսավորվում կուսակցությունները Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք «Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան» Երևանի Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը Մայր բուհը՝ հեղափոխության հանդիման. դժվարին հանգուցալուծում Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց ՀՀԿ–ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը». տեղի է ունեցել փակ քննարկում

Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին հրապարակվեցին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները, ինչին հետևեցին բուռն և հագեցած քննարկումներ: Հասկանալի պատճառներով քաղաքական պրոցեսների հանդեպ ուշադրությունը աճել է, ու հատկապես նախընտրական ցուցակները գտնվում են հանրության խոշորացույցի ներքո: Սակայն համամասնական ցուցակների շուրջ տիրող քննարկումներին զուգահեռ հարկ է հիշեցնել, որ ընտրություններն, ամեն դեպքում, անցնելու են ռեյտինգային ընտրակարգով:

Այս հանգամանքը գուցե էական դերակատարություն չունի արդեն իսկ նաև ռեյտինգային ամբողջ ցուցակը հրապարակած իշխող կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի համար, քանի որ նույնիսկ ռեյտինգային համակարգի դեպքում առաջնային է լինելու Փաշինյանի անձը: Սակայն մյուս ուժերի, հատկապես ընտրությունների ինտրիգ հանդիսացող ՀՀԿ–ի դեպքում ռեյտինգային ընտրակարգի հանգամանքը կենսական է: Ինչքան էլ հրապարակված ՀՀԿ ցուցակն առաջացնի հակասական էմոցիաներ, պատկերը ավելի իրատեսական ու ամբողջական կարող  է դառնալ միայն այդ կուսակցության ու նաև մյուս ուժերի ռեյտինգային ցուցակներն ամբողջությամբ հրապարակելուց հետո միայն: 

Գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացումն ու ռեյտինգային ընտրակարգի պահպանումը՝ մի կողմից, քաղաքական իրավիճակի փոփոխությունն, ու ըստ այդ իրավիճակի ռեյտինգային թեկնածուների դերի և ազդեցության վերափոխումը՝ մյուս կողմից, բավական հետաքրքիր ինտրիգ են մտցրել ընտրություններում: Արդյոք նախկին համակարգի վերարտադրությունը ապահովող ռեյտինգային համակարգը կկարողանա ապահովել այս կամ այն ուժի ներկայությունը խորհրդարանում, կամ ինչպե՞ս այդ ընտրակարգի հետ կներդաշնակեցվի իշխանության ու Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը, վերջիններիս պոտենցիալ ընտրողների վարքը: Սրանք հարցեր են, որոնց վերջնական պատասխանը կտա ընտրությունների արդյունքը, բայց ռեյտինգային ցուցակների հրապարակումը կարող է առնվազն միջանկյալ պատկերել ընտրական պրոցեսի իրական ընթացքը, որն, ինչպես նշեցինք, բավականին կախված է հենց ռեյտինգային ընտրակարգից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan