Տասն ամիս անց. քայլե՞ր, թե՞ արդարացումներ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Զարմացողը Սյունիքի նախկին մարզպետն է եղել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կադրային բանկը՝ սնանկության շեմին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ավտոճանապարհներ Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը Պատգամավոր Արգիշտի Մեխակյանի ունեցվածքը Երեւանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել «Շեֆ, ամեն ինչ լավ է». արդյո՞ք բան է փոխվել Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ(Տեսանյութ) Վթար Էջմիածին-Մարգարա ճանապահին. վարորդը մահացել է Կադրային բանկը՝ սնանկության շեմին(Տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Գիտնականները բացահայտել են արագ նիհարելու բացառիկ մեթոդ Վերահսկողականը՝ Լոռու մարզում(Տեսանյութ) Երևանում առկա ավելի քան 6000 բազմաբնակարան բնակելի շենքերից 4-րդ կարգի վթարային է շուրջ 10-15 շենք. բաց լսումներ քաղաքապետարանում «Յուվենտուս»-ը պատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ դիմակայությանը (լուսանկարներ) Չկա այնպիսի մեկը, որն ալկոհոլ չի օգտագործում Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ(Տեսանյութ) ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել Վթար Էջմիածին-Մարգարա ճանապահին. 41-ամյա վարորդը մահացել է (ֆոտո) Դիջիթեյնը ներկայացրեց իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին

Մենք ծամում ենք տարեկան 100 հազար տոննա մաստակ. իսկ որտե՞ղ է առաջին անգամ այն արտադրվել

Մենք գիտենք, որ...

Մաստակի «ծննդյան օրը» համարվում է 1848 թվականը, երբ ԱՄՆ–ում «եփեցին» առաջին ծամոնը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ մաստակը բավական հին պատմություն ունի: Ճիշտն ասած, դժվար է որոշել, թե կոնկրետ երբ է հնագույն մարդու մտքով անցել ծամել ծառի խեժը, բայց հաստատապես դա եղել է դեռևս քարե դարում: Ներկայումս ծամոնի ամենահին գտածոն գտնվել է 2007 թվականին Ֆինլանդիայում. դա կեչու խեժի քարացած կտոր է, որի վրա արտահայտիչ երևում են մարդկային ատամների արտատպվածքներ: Այս «ծամոնը» մոտավորապես 5000 տարեկան է: Հետագայում ատամների հիվանդությունները կանխարգելելու նպատակով կպչուն նյութեր ծամելու սովորությունը առաջացել է տարբեր ժողովուրդների մոտ աշխարհի տարբեր ծայրերում: Հին հույները, օրինակ, ծամում էին մեղրամոմ, Հնդկաստանում և Հարավ–արևմտյան Ասիայում ծամում էին բետել՝ բետելի տերևների, արմավենու սերմերի և կրաքարի խառնուրդ, մայա ցեղի հնդկացիները կտրվածքներ էին անում պտղատու ծառերի կեղևներում և ծամում այդ խեժը, հյուսիսում ապրող հնդկացիները գերադասում էին եղևնու կամ կեչու խեժը, նույնը օգտագործում էին նաև Սիբիրի ժողովուրդները: Հարավային Ամերիկայի հնդկացիները «չիկլե » էին օգտագործում՝ այն ստանալով կաուչուկի ծառից: Ի դեպ համարվում է, որ Ամերիկան գաղութացնող եվրոպացիները մաստակ ծամելու սովորույթը վերցրել են հնդկացիներից, և արդյունքում մի քանի դար անց ԱՄՆ–ը դարձավ մաստակի նոր հայրենիք: 19–րդ դարի սկզբում փշատերև ծառերի խեժը արդեն իսկ վաճառվում էր խանութներում՝ ԱՄՆ–ի արևմտյան ափերին: 

1848 թվականի սեպտեմբերի 23–ին Մեն նահանգի բնակիչներ Կերտիս եղբայրները ծառի խեժին ավելացնելով մի քիչ պարաֆին, համային հավելանյութ (արոմատիզատոր) և շաքար՝ ստացան մի զանգված, որը նման էր ժամանակակից մաստակին: Եղբայրներն այդ զանգվածը փոքր չափաբաժիններով փաթեթավորելով թղթի մեջ՝ սկսեցին վաճառել: Սակայն այս մաստակի որակը լավը չէր, երբեմն դրա մեջ փշատերև ծառի ասեղներ էին լինում մնացած, իսկ տաք եղանակին այն արագ հալվում էր, և արդյունքում այդ գործը այդպես էլ բիզնես չդարձավ:

20 տարի անց՝ 1869 թվականին, ատամնաբույժ Ուիլ յամ Ստենլին ստացավ մաստակի պատրաստման արտոնագիր: Նա հայտարարում էր, որ մաստակ ծամելը լավ մարզման ձև է ծնոտների և լնդերի համար: Ճակատագրի բերումով նա այդպես էլ չսկսեց ծամոնի արտադրություն, բայց պարզվեց, որ լավ գործարար է նրա հայրենակից Թոմաս Ադամսը: Վերջինս միտք էլ չուներ մաստակ ստանալու: Նա ավելի շուտ մտել էր մի բիզնես–արկածախնդրության մեջ: Գնելով Մեքսիկայից փախած մի գեներալից կաուչուկի խոշոր խմբաքանակ՝ նա նպատակ ուներ դա ռետինի վերածել և վաճառել: Պատահականորեն կաուչուկը «եփելիս» նա ոչ թե ռետին, այլ «ծամոն» ստացավ և սկսեց վաճառել այն: 

1882 թվականին մաստակով հետաքրքրվեց մի այլ գործարար՝ Ուիլ յամ Ռիգլի–կրտսերը: Նա ապրում էր օճառ և սննդի սոդա վաճառելով: Նա հասկացավ, որ ապրանքը կարելի է ավելի հաջող վաճառել, եթե գնորդին ինչ–որ փոքրիկ նվեր ես տալիս անվճար: Այդպիսի նվեր կարող էր լինել հենց մաստակը: Ռիգլին արտոնագիր ստացավ և սկսեց ծամոն արտադրել: Այդպես ստեղծվեց Wrigley հանրահայտ ընկերությունը, որը 1893 թվականին գնորդներին ներկայացրեց իր նոր բրենդը՝ Juicy Fruit–ը և Spearmint–ը: 1928 թվականին քիմիկ Ուոլտեր Դիմերին հաջողվեց ստանալ այնպիսի մաստակ, որով հնարավոր է փուչիկներ փչել: Ի դեպ, մաստակային ամենամեծ փուչիկի տրամագիծը եղել է 58.5 սանտիմետր, ռեկորդակիրը ամերիկուհի Սյուզեն Մոնտգոմերին է: Հաշվարկված է, որ 2017 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է 21 միլիարդ դոլար արժեքով մաստակ, մարդիկ տարեկան ծամում են ավելի քան 100 հազար տոննա ծամոն:

Պարզվում է՝ մաստակի ամենամեծ գովազդը կատարել է, ինչքան էլ դա զարմանալի է, Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մաստակը մտնում էր ամերիկյան զինվորների օրապահիկի մեջ: Արդյունքում այդ զինվորները ոտքի տակ տալով Եվրոպան, Ասիան և Աֆրիկան՝ ստացան այն, որ արդեն մաստակ ծամում էին ամենուրեք: ԽՍՀՄ–ում մաստակն այնպիսի կոմերցիոն ապրանք էր, ինչպես, ասենք, ջինսը. այն կարելի էր գտնել միայն սպեկուլ յանտների մոտ: Ի դեպ, 1970– ականներին՝ մոսկովյան օլիմպիադայից առաջ ԽՍՀՄ–ում սկսեցին ծամոն արտադրել, և, իհարկե, առաջին արտադրությունը սկսվեց Հայաստանում: Մեծահասակները կհիշեն հայկական արտադրության անանուխի , ելակի կամ նարնջի համերով լավաշ ծամոնները, որոնք, ի դեպ, ամենևին էլ վատը չէին, եթե չասեք, որ շատ էլ լավն էին:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

website by Sargssyan