Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ «Ելք» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը բացակա էր, «իսկ Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը խորհրդարանական դահլիճում իմ գործընկերներն արդեն իսկ ներկայացրել են: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, սակայն ինձ համար առավել քան տարօրինակ է ՀՀԿ խմբակցության՝ քվեարկությանը հաջորդած կոնկրետ շոուին բնորոշ վարքագիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության քվեարկությանն, ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: 

«Եթե խորհրդարանական ամբիոնից նրանք միմյանց հերթ չտալով բարձրաձայնում էին, որ օրենքով պետք է երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը, ապա ինչո՞ւ էր նրանց խմբակցության կեսը բացակա իրենց բնորոշմամբ այդ խիստ կարևոր քվեարկությունից: Բացի դրանից՝ մենք շատ հիմնավոր ներկայացրեցինք, որ այդ նախագծով կոնկրետ անձի կարգավիճակի վերաբերյալ հարց էր լուծվում, այլ ոչ թե ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքների: Կարծում եմ բոլորն էլ տեսան, որ հենց այսօր այդ նախագծին նախորդող օրինագծին, որը վերաբերվում էր առաքելական եկեղեցուն, «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: Հենց այս պահին էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներով մենք աշխատում ենք կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիությունը երաշխավորող նախագծի վրա և առաջիկա օրերին նախաձեռնելու ենք ստորագրահավաք՝ արտահերթ նիստ անցկացնելու և նախագիծը քննարկման դնելու համար: 

Կրկնում եմ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Հայ առաքելական եկեղեցու դավանանքին ու հավատքին մեր հավատարմությունը, պարզապես այստեղ խոսքը կոնկրետ անձերի ինստիտուտին էր վերաբերվում, իսկ մենք նախաձեռնել ենք համակարգային անձեռնմխելիության երաշխիքներ ապահովող նախագծի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը`ՀՀԿ-ի իր գործընկերներին խորհուրդ տալով «նման էժանագին նախընտրական շոուներ կազմակերպելու հարցում գոնե չօգտագործել Հայ առաքելական եկեղեցին ու մեր քրիստոնեական հավատքը»: Նա կարծում է, որ դա առնվազն պարկեշտ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար