Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն հայտնվեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը լինելու է «Նիկոլ, վարչապետ»–ը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց. ՔՊ խոսնակը տեղեկացրեց, որ կարգախոսի հարցը դեռ քննարկվում է: Ամեն դեպքում ակնհայտ էր, որ այդ կարգախոսը եթե չէր էլ հաստատվել այդ պահի դրությամբ, առնվազն դիտարկվել էր: 

Կարգախոսներին ընդհանրապես ընդունված է շատ լուրջ չվերաբերվել, սովորաբար դրանք դիտարկվում են որպես քարոզարշավային պրոցեսի սովորական դետալ: Մեծ հաշվով, իհարկե, կարգախոսը չէ, որ որոշում է այս կամ այն ուժի հնարավորությունները: Սակայն կարգախոսները բավական լավ ազդակներ են հասկանալու, թե ինչպիսին է լինելու քարոզարշավը, դրա հիմնական, խտացված ուղերձը: Իշխող քաղաքական ուժի դեպքում նախնական շրջանառվող կարգախոսը լավագույնս է արտահայտում քարոզարշավի այն տրամաբանությունը, որ վերջիններս պատրաստվում են իրացնել: 

Ակնհայտ է, որ ինչպես իր քաղաքական, այդպես էլ քարոզարշավային գործունեությունն իշխանությունը ծավալելու է՝ առաջին պլանում ունենալով Նիկոլ Փաշինյանի անձը, նրա շուրջ գործող հեղափոխական տրամադրություններն ու այդ տրամադրությունների արտացոլումը ժողովրդական ֆոլկլ յորի տեսքով: Հատկապես այն դեպքում, երբ ինքնին իշխանության ցուցակն էլ կազմվել է Նիկոլ Փաշինյան և մնացածներ սկզբունքով:

Խնդիրն այլ տեղ է. ինչքանո՞վ է «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը կամ նման մեսիջ կրող ցանկացած կարգախոս ուրվագծում վերջիններիս քաղաքական հնարավոր գործունեության պատկերն ապագայում: Արդյո՞ք այն հոգ տարել է քաղաքական պատասխանատվության բաշխման, դրա ինստիտուցիոնալիզացման մասին, թե՞ ինչպես և հեղափոխությունը, այդպես էլ հետհեղափոխական կառավարումն ամբողջովին ասոցացվելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա կողմնակիցներն ընկալվելու են պարզապես որպես թիմ, աշխատակազմ կամ կառավարական ապարատ: Սա առաջին հերթին պետք է մտահոգի հենց այն մարդկանց, որոնց անունները ցուցակում դրված են Նիկոլ Փաշինյանից հետո: Իհարկե, մի կողմից կա, այսպես ասած, քարոզչական ու մարտավարական խնդիր՝ հաղթել ընտրություններում հնարավոր ամենաուժեղ ռեսուրսներով, մյուս կողմից էլ ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի ազդեցության ռեալ գործոնը: Ավելին՝ թիմակիցներին գուցե թվա, որ այդպես ավելի հեշտ է, երբ ողջ քաղաքական պատասխանատվությունը ոչ միայն փաստացի, այլ նաև ֆորմալ առումով ձևակերպվում է մեկ մարդու անունով, իսկ իրենք ցանկացած ֆորս մաժորի դեպքում հայտնվում են պատասխանատվության գծից այն կողմ: Սակայն այս մոտեցումը կարող է արդյունավետ լինել միայն մարտավարական, կարճաժամկետ առումով: Ռազմավարական առումով կան խնդիրներ, որոնք շրջանցում են բացառապես ընտրական պրոցեսի փուլը և ունեն ժամանակային ավելի լայն ընդգրկում: Կուսակցության, քաղաքական ուժի կայացման համար կենսական է պատասխանատվության ինստիտուտի դիվերսիֆիկացիան ու ինստիտուցիոնալիզացիան, հատկապես, եթե խոսում ենք իշխող կուսակցության մասին: Ու եթե բնական հանգամանքները այնպիսին են, որ փաստացի Նիկոլ Փաշինյանն է քաղաքական պատասխանատվության հիմնական բեռի կրողը, ապա առնվազն պետք է սկսել ֆորմալ ձևակերպումներից ու ուղերձներից՝ պատասխանատվությունը բաշխելով նաև այլոց վրա՝ հույս ունենալով, որ ֆորմալ ուղերձները ժամանակին ձեռք կբերեն նաև ոչ ֆորմալ բովանդակություն:

Առայժմ, սակայն, այս միտումը նկատելի չէ: Ավելին՝ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով ըստ ընտրատարածքների առաջադրված թեկնածուների ցուցակները ավելի են վատատեսական դարձնում պատկերը: Եթե դաշինքի համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականները գոնե թողնում են ֆորմալ առումով մրցակցային տպավորություն, ապա ռեյտինգային ցուցակներն՝ ընդհակառակը: Նկատելի է, որ կա, այսպես ասած, առաջին պլանի դեմքերի կուտակում կոնկրետ ընտրատարածքներում, իսկ զուգահեռ էլ, որոշ տարածքային ցուցակներ ընդհանրապես զուրկ են որևէ դեմքից: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այստեղ ավելի քան լուրջ անելիք ունի Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող հետևանքներով: Այսինքն, ոչ միայն համամասնական ցուցակում, այլև տարածքային շատ ցուցակներում ընդգրկվածները ևս գործելու են շրջանառվող «Նիկոլ, վարչապետ» կարգախոսի տրամաբանության շրջանակներում՝ Փաշինյանի առանց այդ էլ ազդեցիկ անձի գործոնը կրկնապատկելով կամ եռապատկելով: 

Իշխող ուժի հանդեպ իդեալիստական մոտեցում ունենալն ու պահանջելը որպեսզի ամեն ինչ արվի հստակ հաշվարկներով, կնշանակի չտիրապետել իրավիճակին: Ի վերջո հեղափոխության հախուռն ռիթմը թելադրում է իրենը: Սակայն առնվազն կարելի է ակնկալել, որ գոնե ուղերձների մակարդակում իշխանությունը ցույց տա, որ պատրաստ է լուծել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ, ռազմավարական խնդիրներ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է