ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ ունի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը պետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը հայտարարագրել է երկու բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: 

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Է. Փիրումյանը հայտարարագրել է նաև տեղեկություն հանձնած փոխառությունների վերաբերյալ:

Այն կազմել է 13200000 ՀՀ դրամ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 000 000 ՀՀ դրամ և 5000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը գոյացել է 4 տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 1 960 000 ՀՀ դրամ, 3 790 220 ՀՀ դրամ, 561 000 ՀՀ դրամ և 1 200 000 ՀՀ դրամ:

Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնից էլ տեղեկանում ենք 1 028 300 եկամտի մասին:

Էդգար Փիրումյանը եկամուտ է ստացել նաև գույքը օտարելուց, որը կազմել է 3 600 000 ՀՀ դրամ:

Եկամտի հանրագումարը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 12 139 520 ՀՀ դրամ: Էդգար Փիրումյանն այս պաշտոնին է նշանակվել օգոստոսին, հայտարարագիրը հրապարակվել է նոյեմբերի 6–ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan