Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով» ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Կա­լա­նա­վոր­վել են Գա­գիկ Բ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միջազգային կառույցների հետ աշխատել չի ստացվում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով» Թուրքիայում հայրը երկաթե խողովակով սպանել է իր 6–ամյա տղային Քուրդ զինյալները թուրք զինվորական են սպանել Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗ 5212 և ВАЗ 21124 ավտոմեքենաները. կան վիրավորներ. Shamshyan.com Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում մայիսի 25-29-ին / 2019թ Հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն, բայց վստահ եմ, որ հնարավոր է գործակցության եզրեր գտնել․ Տիգրան Սեյրանյան Գրպանահատություն թիվ 47 երթուղու ավտոբուսում. հեղինակը 49-ամյա կին էր Թրամփը հաստատել է Մերձավոր Արեւելքում լրացուցիչ զորքերի տեղակայումը Իրանի հետ լարվածության պատճառով Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Դավիթ Անանյանը արձակուրդ կգնա Լիոնում պայթյունի հետեւանքով տուժել է առնվազն 7 մարդ. ԶԼՄ-ներ ԵՊՀ-ում մեկ շաբաթվա ընթացքում կընտրեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար «Արսենալի» խաղացողը ցանկանում է ամռանը փոխել ակումբը Վերջին զանգը՝ կառավարական ամառանոցում. ներկա է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)

«Խառն եմ, ապե». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական Հայաստանի հին ավանդույթներից մեկն է հասարակության բոլոր շերտերի խիստ ներգրավվածությունը, ավելի ճիշտ՝ այդ ներգրավվածության իմիտացիան: Բոլորը «խառն են», բոլորը սպասում են ընտրությունների ավարտին, որ տեսնեն, թե ինչ է սպասվում իրենց: Եվ եթե թեկնածուների դեպքում այդ սպասումը բնական է, ապա անբնական է, թե ինչի են սպասում մնացածները, մարդիկ, ովքեր, օրինակ, որևէ կերպ ներգրավված չեն քաղաքական ուժերի կազմում, որևէ կերպ չեն մասնակցում ընտրություններին: 

Ընտրությունների ավարտին սպասողներն, ընդ որում, բավական բազմաշերտ են: Մի մասն ունի կոնկրետ ակնկալիքներ արդյունքներից՝ պաշտոնի կամ այլ «բարիքների» տեսքով: Մյուս մասը ունի ընտրական պրոցեսներում ձայներ մոբիլիզացնելու փորձառություն և սպասում է, թե ինչպես է իր արհեստի պտուղները քաղելու այս անգամ: Բայց ամենամեծ շերտը հասարակությունն է ընդհանրապես, որի սպասումները ընտրություններից ավելին են քան բնականը: 

Հենց այդ պատճառով է, որ շատերն ինչ–որ բան պայմանավորվելիս հղում են անում ընտրություններին՝ «խառն եմ, ապե», «էսա ընտրություններն անցնեն, նոր...», «մի հատ տենանք՝ էս ընտրություններին ինչ ա լինում» և նման կարգի այլ ձևակերպումներով: 

Խնդիրն այն է, որ հասարակության շարքեր են ներարկվում ահռելի սպասելիքներ, ընտրությունները մատուցվում են որպես փրկության դուռ: Հասարակությունն էլ, ըստ այդմ, ամեն հերթական ընտրության վերաբերում է որպես առանձնահատուկ երևույթի, որպես դրախտի կամ դժոխքի: Հասարակության չափազանցված սպասելիքները կառուցողական հուն տեղափոխելու միակ տարբերակը հստակ ծրագրային պայքարն է, երբ ինչ կլինի հետո հարցի պատասխանն ի սկզբանե պարզ է, և այդ հարցի պատասխանն ունենալով է քաղաքացին մտնում քվեախցիկ, ոչ թե ենթադրություններով ու իռացիոնալ ակնկալիքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan