Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած 6 անձ դատապարտվել է 46 տարվա ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական դատարանը 46 տարվա ազատազրկման է դատապարտել 2016 թվականին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած վեց անձի: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատավճիռը կայացվել է «Սահմանադրության խախտում» և «Դիտավորությամբ արված գործողություն, որն առաջացրել է մեկից ավելի մարդու մահ» հոդվածներով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում կատարվել էր ահաբեկչություն, որի հետևանքով մահացել էր 44 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել էին: Անհայտ անձինք, զինված գնդացիրներով և պայթուցիկ սարքերով, կրակ էին բացել ուղևորների և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Զինյալներից մի քանիսն ինքնասպան էր եղել: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: