Լատվիան նշում է իր անկախության հռչակման 100-ամյակը
МЕЖДУНАРОДНОЕԼատվիան մեծ շուքով տոնում է անկախության հռչակման 100-ամյակը, որին նվիրված տոնակատարությունները Ռիգայում կիրակի մեկնարկել են տոնական պատարագով, որին ներկա են գտնվել երկրի բարձրաստիճան պաշտոնական անձինք:
Ինչպես ներկայացնում է ТАСС-ը, պատարագին հաջորդել է ծաղիկների տեղադրումը երկրի գլխավոր հուշարձանի՝ Ազատության հուշակոթողի մոտ: Լատվիայի ղեկավարությունը շնորհավորական ուղերձ է հղել բնակչությանը:
«Այս 100 տարվա ընթացքում մենք պայքարել ենք մեր երկրի անկախության և մեր ճակատագիրն ազատ ընտրելու համար: Այսօր իսկապես կարող են հպարտանալ նվաճումով», - ասել է երկրի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը:
Երկրի գլխավոր տոնը՝ Անկախության օրը, ողջ երկրում նշվում է եռօրյա տոնակատարությամբ: Այդ ժամանակահատվածում ավելի քան 900 միջոցառում է անցկացվում, որոնց թվում՝ տարատեսակ համերգներ, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ և ներկայացումներ: