Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ 29-ամյա Վահե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածքային բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել սահմանապահներ, որպեսզի համոզվեն, որ տեղի ունեցածը ավտովթար է, այլ ոչ թե սահմանի խախտում: