Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աղվան Պողոսյան. «Նոր ԱԺ–ն երկար չի գոյատևի՝ կարճ կյանք է ունենալու». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեղափոխությունից հետո հնչած խոստումները յոթ ամիս անց գործնական լուծումներ դեռ չեն ստացել: Նման դիրքորոշում ունի «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, որն առանձնացնում է նաև խնդիրներ՝ կապված առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների հետ: 

«Այս պահին ունենք մի վիճակ, երբ հնչել են խոստումներ, բայց քաղաքացու կյանքում որևէ ռեալ փոփոխություն չի եղել: Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններն են, հայտարարվել էր, որ պետք է Ընտրական, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքներում փոփոխություններ լինեն, հավասար պայմաններ լինեն, խոսվել էր նաև վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու մասին: Գլխավոր խնդիրն այն էր, որ մենք ունենայինք նորմալ քաղաքական դաշտ: Իսկ ի՞նչ ունենք այսօր. Սերժ Սարգսյանի հագով «կարած» Սահմանադրությունը, ռեյտինգային համակարգը այս պահին հագել է գործող իշխանությունը: Ստացվում է, որ առանց որևէ բան փոխելու և նույն մեթոդներով ենք գնում ընտրությունների: Ի՞նչ տարբերություն 2017 թվականի ու ներկայիս ընտրությունների միջև: Եթե քաղաքացուն ծրագրային, գաղափարական առաջարկներ չենք ներկայացնում, ապա գլխավոր հարցերից և ոչ մեկը չի լուծվել: Էլ չասեմ արտաքին քաղաքականության ձախողումների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական վատ վիճակի մասին: Թեև խոստումներ եղել են, բայց գործնականում որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ մեր ընտրությունն այս պահին կանգնած է վատի ու ավելի վատի միջև: Ո՞րն են ընտրում մեր քաղաքացիները»,–«Փաստի» հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավարը:

Նրա խոսքով, բավարար չէ միայն այն, որ քաղաքացին վերջապես իր ազատ ընտրությունն է կատարելու, և ընտրակաշառքի գործոնն ու շատ արատավոր բարքեր գրեթե հավասարեցվել են զրոյի: 

«Խոսվում է, թե ընտրակաշառքը բացառված է և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է ենթադրում ռեյտինգայինը: Վստա՞հ եք, որ վարչական ռեսուրսի օգտագործում չի լինելու: Ես Գեղարքունիքի մարզից ահազանգեր ունեմ, որ մարդկանց վախեցնում են. դպրոցի տնօրեններին, գյուղապետներին ասում, որ եթե մեր օգտին չաշխատեք՝ ձեր դեմ ինչ–ինչ չարաշահումների հիման վրա քրգործեր կհարուցվեն: Իհարկե, ի տարբերություն 2017թ. ընտրությունների, ընտրակաշառք գրեթե չի լինելու, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարական ընտրություն ենք ունենալու: Ժողովրդավարական ընտրություններ կլինեն, երբ հստակ ծրագիր, տեսլական լինի առաջիկա գոնե 5 տարվա վերաբերյալ, բայց այս պահին մարդիկ 100–150 հոգանոց ցուցակ գրելու խնդիր ունեն»,–նշեց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակությունն ընտրելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցուցակը, այլ ընտրելու է հենց Ն. Փաշինյանին. «Հասարակությունը չի ճանաչում «Իմ քայլը» դաշինքի համարներին, ընկալելի է միայն Նիկոլ Փաշինյանի գործոնը: Ստացվում է՝ ընտրում ենք անձի, այսինքն՝ անձի իշխանությունը... Ավելի քան 7 ամիս առաջ էլ էր նույնը... Սերժ Սարգսյանին էլ էին անփոխարինելի համարում, տեսանք՝ վերջն ինչ եղավ: Նույն ճակատագիրը սպասվում է Նիկոլ Փաշինյանին»:

Ա. Պողոսյանն ընդգծեց՝ չի դասվում գործող իշխանությանը քննադատող այն անձանց շարքերին, որոնք 6, 7 կամ 1 տարվա ընթացքում ռեալ փոփոխություններ էին ուզում. «Այն, որ գործող իշխանությունը վատ ժառանգություն է ստացել՝ փաստ է: Բայց կան առանցքային մի քանի հարցեր, որոնք պետք է լուծվեին, որ վաղվա տեսլականն ընկալելի լիներ: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկում ենք ինչ–որ շոուների մակարդակում: Մարդկանց բռնել՝ բաց թողնել, բռնել՝ բաց թողնել... Այսինքն՝ ցուցադրական շոուներ, որ էյֆորիկ զանգվածին կարողանան տաք վիճակում պահել: Բայց մարդկանց ասֆալտին փռելով՝ կոռուպցիա չեն բացահայտում: Կոռուպցիայի բացահայտումն այդպես չի սկսվում»:

Աղվան Պողոսյանը շեշտեց, որ այս պահին քաղաքական դաշտ գրեթե չունենք: «Այս պահին իրավիճակ թելադրողը մթնոլորտն է: Վստահ եմ, որ դեկտեմբերի 9–ին գործող իշխանությունը հաղթանակ է տանելու, բայց դա չի լինելու ծրագրային հաղթանակ: Լինելու է նույն՝ «սևի» ու «սպիտակի» ընտրություն: Այսինքն՝ գործելու է Երևանի ավագանու ընտրությունների տրամաբանությունը, ըստ որի՝ սրանք սև են, սրանք՝ սպիտակ, սևերին պետք է մերժենք, որ ռևանշի հնարավորություն չլինի: Քաղաքական համակարգը կազուսի մեջ է: Դեկտեմբերի 9–ից հետո բացը պետք է լրացվի, բայց ես չեմ տեսնում, որ խորհրդարան անցնող որևիցե ընդդիմադիր ուժ, եթե, իհարկե, այդպիսին կա, կկարողանա այդ բացը լրացնել: Այդ բացը կլրացվի խորհրդարանից դուրս: Կլինի նոր մոտեցում, կլինեն նոր առաջարկներ, որովհետև առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը չի կարողանալու մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալ»,–ասաց նա:

Դիտարկմանը, թե ձևավորվելիք ԱԺ–ի՝ անցումային լինելու հնարավորությունը դուք ևս չեք բացառում, Աղվան Պողոսյանը նախ շեշտեց, որ նման կանխատեսում ինքն արել է նաև 2017թ. ԱԺ–ի վերաբերյալ: 

«Նախ՝ չկան կուսակցություններ, որոնք հստակ տեսակետներ են արտահայտում Արցախի հարցով, տնտեսության մասով: Տարածաշրջանում մեր դերի ու դիրքի մասին ևս հստակ տեսակետ չկա: Նոր ԱԺ–ն երկար գոյատևման ենթակա չէ: Ի վերջո, հանդիպելու է խնդրի և մի տեղից «պայթելու» է: Կարճ կյանք է ունենալու, որովհետև ստեղծել ենք նաև մի իրավիճակ, ըստ որի՝ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան 100 հազար մարդ հանել փողոց ու նոր ընտրություն պահանջել, որովհետև գործող իշխանությունը մեն-մենակ է մնալու խնդիրների առաջ: Իրենք չունեն տեսլական… Ես չգիտեմ՝ ուր է գնում իմ երկիրը...»,–ասաց նա: 

Աղվան Պողոսյանն ընդգծեց, որ նորանկախ պատմության մեջ ունենալու ենք ամենաապաքաղաքական ընտրություններն ու ամենաապաքաղաքական խորհրդարանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении