«Իշխանության մի թևը կաթվածահար է անում մյուս թևին՝ դրա մեջ ն... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով» ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Կա­լա­նա­վոր­վել են Գա­գիկ Բ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ամերիկյան դոլարը գնվում է առավելագույնը 479, վաճառվում՝ 482 դրամ փոխարժեքով «Իշխանության մի թևը կաթվածահար է անում մյուս թևին՝ դրա մեջ ներքաշելով նաև երրորդին» Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով» Թուրքիայում հայրը երկաթե խողովակով սպանել է իր 6–ամյա տղային Քուրդ զինյալները թուրք զինվորական են սպանել Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗ 5212 և ВАЗ 21124 ավտոմեքենաները. կան վիրավորներ. Shamshyan.com Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում մայիսի 25-29-ին / 2019թ Հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն, բայց վստահ եմ, որ հնարավոր է գործակցության եզրեր գտնել․ Տիգրան Սեյրանյան Գրպանահատություն թիվ 47 երթուղու ավտոբուսում. հեղինակը 49-ամյա կին էր Թրամփը հաստատել է Մերձավոր Արեւելքում լրացուցիչ զորքերի տեղակայումը Իրանի հետ լարվածության պատճառով Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Դավիթ Անանյանը արձակուրդ կգնա Լիոնում պայթյունի հետեւանքով տուժել է առնվազն 7 մարդ. ԶԼՄ-ներ

Ինչո՞ւ իշխանությունն այլևս չի վախենում հակահեղափոխությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ոչ պաշտոնապես այն կարելի է համարել մեկնարկած դեռ վաղուց: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանը գտնվում է պերմանենտ նախընտրական ելևէջների մեջ, որոնց գլխավոր ազդակը քաղաքական համակարգի վերափոխման գործընթացն է. ընտրություններն այս գործընթացում կրում են առավելապես ֆորմալ բնույթ: Այսքանով հանդերձ հետաքրքիր է, թե ինչպիսի քարոզարշավ է մեզ սպասվում: Քարոզարշավն, իհարկե, մեծ հաշվով չի որոշելու ընտրության հաղթողին, քանի որ հաղթողը արդեն որոշված է, ու որոշված է այլ հանգամանքների բերումով: Բայց քարոզարշավի բնույթը կարող է թույլ տալ մոտավորապես պատկերացնել այն քաղաքական համակարգը, որն ունենալու ենք առաջիկայում, այն հիմնական ուղղությունները, որոնցով հիմնական դերակատարները իրացնելու են իրենց գործունեությունը: 

Այս իմաստով հատկապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք առաջիկա քարոզարշավը լինելու է նախորդ քարոզարշավների, հատկապես Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նման կոշտ, հագեցած սև– սպիտակի, հակահեղափոխության վտանգների մասին շեշտադրումներով: Առաջին հայացքից իշխանությունները առաջիկա ընտրություններին գնում են այլ, Երևանի ավագանու քարոզարշավային տրամաբանությունից տարբերվող հռետորաբանությամբ: Մի կողմից սա, իհարկե, կարելի է բացատրել ընտրություններում միանշանակորեն հաղթելու նրանց գիտակցումով: Մյուս կողմից, սակայն, անկախ հաղթելու երաշխիքներից, կան այլ հանգամանքներ ևս:

Ամենակարևոր հանգամանքը, թերևս, հակահեղափոխություն կոչվող ուժերի դիմադրության հնարավորությունների սակավությունն է: Չնայած այն հանգամանքին, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ ՀՀԿ–ն շանս է ստանում ներկայացված լինել գալիք խորհրդարանում, լուրջ դիմադրություն ո՛չ ընտրությունների ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նրանցից սպասել հնարավոր չէ: Սուր, կոշտ քննադատություն միգուցե, բայց այնպիսի դիմադրություն, որը կարող է փոխել քաղաքական իրավիճակը հիմնովին, այս պահին լինել չի կարող: Խնդիրն առավելապես ոչ թե ՀՀԿ–ի դիմադրության ռեսուրսի մեջ է, այլ այն համակարգող անձանց տարբերության: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը համընկավ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման, նրա շուրջ նախկին վերնախավի կոնսոլիդացիայի նշանների, ինչպես նաև հայտնի սկանդալային ձայնագրության հետ: Այս բոլոր հանգամանքները հեղափոխության համար ամբողջացան որպես հակահեղափոխության ռեալ, գործուն վտանգ, որը ուներ իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն:

Չնայած ՀՀԿ–ն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա շարունակում է մնալ հեղափոխության քննադատության հռետորաբանության շրջանակներում, սակայն, ակնհայտ է, որ այն ժամանակ և հիմա կան տարբեր թիրախներ. պլան մաքսիմումից ՀՀԿ–ն՝ որպես նախկին վերնախավի առաջամարտիկ, անցել է պլան մինիմումի՝ պարզապես հայտնվել խորհրդարանում: Թերևս այստեղ մեծ դերակատարություն է ստանձնել այն հանգամանքը, որ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու նշաններ ցույց տալուց հետո ՀՀԿ–ն կրկին վերադարձավ Սերժ Սարգսյանի վերահսկողության դաշտ: Իսկ սա էականորեն փոխում է թե՛ ՀՀԿ–ի ֆունկցիոնալությունը առաջիկա պրոցեսներում, թե՛ այդ ֆունկցիոնալության հանդեպ իշխանության արձագանքը: Ակնհայտ է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀԿ–ի, այլևս լուրջ վտանգ չեն տեսնում: Ավելին՝ ի դեմս ՀՀԿ–ի, որը համակարգվում է Սերժ Սարգսյանի կողմից, իշխանությունը տեսնում է որոշակի պատնեշ Քոչարյանի ու նախկին վերնախավի՝ նրա շուրջ պոտենցիալ կոնսոլիդացիայի ճանապարհին: 

Իհարկե, թե՛ ՀՀԿ–ն, թե՛ իշխանությունը քարոզարշավի շրջանակներում հատվելու են, միմյանց հանդեպ լինելու են սուր և կոշտ: Սակայն ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն է հրաժարվել իրավիճակը հետ շրջելու գայթակղությունից, մյուս կողմից իշխանություններն այլևս չեն տեսնում այդ վտանգը:

Քարոզարշավի բովանդակությունն ու ռիթմը, ըստ այդմ, սպասվում է, որ կլինի առավել հանդարտ: Այդ ռիթմի թելադրողն իշխանությունն է, ու առաջին ազդակներն առայժմ հուշում են այդ հանդարտության մասին: Այն թերևս նկատելի է ուժերի մեծամասնության մոտ: ՀՀԿ–ն, իհարկե, նոր կարգավիճակից ելնելով փորձելու է սադրել իշխանությանը՝ նրանց քննարկումների մեջ ներքաշելով: Բայց դա արվելու է հընթացս, որպես քարոզչական առանձին, ոչ թե հիմնական ուղղություն: Հիմնական ուղղության կրողը՝ Վիգեն Սարգսյանը, կարծես թե դիրքավորվում է առավել կառուցողական քննադատության շրջանակներում: 

Առայժմ հանդարտ ռիթմից դուրս է մնում «Լուսավոր Հայաստանը»: Վերջինիս ղեկավար Էդմոն Մարուքյանի վերջին շրջանի հրապարակային ելույթներում նկատվում են հակահեղափոխության մասին հիշատակումներ, չնայած ինքը՝ պարոն Մարուքյանը, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պնդում էր, որ որևէ հակահեղափոխություն չկա: Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններին իշխանության բանեցրած քարոզչական մարտավարությունը դուր է եկել պարոն Մարուքյանին և վերջինս պատրաստվում է բացառապես հակաքարոզչության այդ տրամաբանությունը կիրառել արդեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan