Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սադրանք, որ կարող է քանդել ՀԱՊԿ–ը. շանս հայ–ռուսական հարաբերությունների համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

ՀԱՊԿ–ից Յուրի Խաչատուրովի հետկանչն անշուշտ չէր կարող լինել հարթ գործընթաց՝ հաշվի առնելով թե՛ ներհայաստանյան գործընթացների առանձնահատկությունները, թե՛ այդ կառույցում առկա խորքային խնդիրները: Մի կողմից, իհարկե, հայաստանյան նոր իշխանությունների դիվանագիտական անփորձությունը, մյուս կողմից այդ կառույցի բուտաֆորիկ բնույթն ու ներքին հարաբերություններում առկա շահերի հակադրությունը, մեկնարկը դարձան բավական ինտրիգային գործընթացի: Եվ եթե սկզբում գործընթացն ուղեկցվում էր բացառապես հայ–ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությամբ, ապա այժմ այն թևակոխել է ավելի ծավալուն հուն՝ խաղի մեջ են մտել Բելառուսն ու Ղազախստանը՝ իրենց ներհապկյան շահերով ու պրոադրբեջանական լոբբինգով: Անցնող շաբաթվա վերջում միմյանց հասցեին հնչած փոխադարձ կոշտ հայտարարություններով փոխանակվելուց հետո Հայաստանն ու Բելառուսը, ըստ էության, ՀԱՊԿ– ում առկա ներքին խնդիրներին տվեցին դրսևորման այլ ընթացք, այլ ընդգրկունություն: Դժվար է ասել՝ արդյո՞ք կստացվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծել՝ աղ չլցնելով ՀԱՊԿ–ում առկա խորքային «վերքերին», թե՞ ամեն դեպքում առանձին վերցրած հարցը կդառնա այդ կառույցում լուրջ տեղաշարժերի առիթ: 

Ակնհայտ է, որ նոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Հենց սրանով է բացատրվում Ռուսաստանի դժգոհությունը Խաչատուրովի հետկանչի կապակցությամբ. ի սկզբանե պարզ էր, որ նոր քարտուղարի ընտրության հարցը դառնալու էր ՀԱՊԿ–ում ղազախա–բելառուսական տանդեմի և  նրանց ադրբեջանական լոբբինգի թիրախը: Ամեն դեպքում եղածը եղած է, ու հիմա կարիք կա թույլ չտալ, որպեսզի այդ շահերը դրսևորվեն այնպես, որ կարողանան վճռել կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Պատահական չէ, որ Բելառուսի նախագահին կոշտ հակադարձելուն զուգահեռ Փաշինյանը շեշտեց, որ զրուցել է նաև Վլադիմիր Պուտինի հետ: Սա հստակ ազդակ է առ այն, որ իր կոշտ ձևակերպումներում Հայաստանն առնվազն միայնակ չէ: Մեծ հաշվով, իհարկե, գլխավոր քարտուղարի մանդատ ունենալը Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Միակ բանը, որ այն կարող է նշանակել՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հիման վրա, այդ կառույցում հենց Ռուսաստանի երկրորդ համարի դերում խաղալն է: Առանց աշխարհաքաղաքական հստակ շահերի, բացառապես ռուսական կայսերապաշտական ամբիցիաների վրա ստեղծված այդ կառույցն այժմ ի ցույց է դնում իր ներսում առկա խորքային խնդիրները: Ակնհայտ է, որ ռուսական շահերից զատ կառույցի ներսում կա մեկ այլ ուղղություն, որը պայմանական կարող ենք կոչել եվրասիական կամ ասիական, որը փորձում է կառույցն իրենով անել: Հենց այս կոնտեքստում է, որ Հայաստանը ստանում է այլ դերակատարության շանս, ավելին քան պարզապես ռուսական կողմի փոխանորդ կամ կցորդ լինելը: Հայաստանը դառնում է ՀԱՊԿ–ում ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերի փոխզսպման գործոն:

ՀԱՊԿ–ում խորքային խնդիրներ կան վաղուց: Ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերը իրենց մասին խոսել տվել են դեռ այն ժամանակ, երբ Խաչատուրովը գլխավոր քարտուղար չէր: Խաչատուրովի հետկանչն, իհարկե, սադրեց կառույցի ներսում խորքային հակասությունների ի հայտ գալը: Բայց մեծ հաշվով Խաչատուրովի հետկանչը չէ, որ այդ հակասությունների պատճառն է, այն պարզապես դարձավ դրանց արտահայտման ազդակ: Հայաստանյան իշխանությունների դիվանագիտական անփութությունն, ըստ այդմ, կարող է հակառակ էֆեկտ ունենալ՝ սադրելով կառույցի ներսում առկա խնդիրների դրսևորումը, Հայաստանը շանս է ստանում այս ճգնաժամային իրավիճակում Ռուսաստանին ներկայանալ որպես ոչ թե փոխանորդ, այլ ռեալ գործոն, ոչ թե որպես շահերի սպասարկող, այլ ինքնուրույն սուբյեկտ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպես հայաստանյան ղեկավարությունը կփաթեթավորի ու «կվաճառի» այդ գործոն լինելու հանգամանքը: Հուսանք՝ Հայաստանի ազդեցությունը չի սահմանափակվի միայն Պուտինի հետ հեռախոսազրույցներին հաջորդող կոշտ հայտարարություններով՝ ուղղված Բելառուսին կամ Ղազախստանին: Ի վերջո, այս պատահական սադրանքը կարելի է վերածել հայ–ռուսական հարաբերությունների խորքային վերանայման հնարավորության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինի