Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազատ տեղաշարժի սկզբունքն առաջ քաշելով՝ հայկական կողմը կչեզոքացնի բոլոր վտանգները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա և ԱՄՆ կատարած այցերին զուգահեռ Ադրբեջանը կրկին իրեն հատուկ բողոքի նոտաներն է հղում: Ադրբեջանի ԱԳՆ–ն օրեր առաջ հայտարարել էր, որ «Ֆրանսիայի՝ մշտապես կիրառվող և երկակի չափանիշների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել այդ երկրի հետ իր կապերը»: Ադրբեջանական գործակալություններից մեկն էլ հաղորդել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ–ն դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ–ին:

«Լինի ԱՀ նախագահը, կամ այլ պաշտոնյա, թեկուզև՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, միևնույն է, ադրբեջանական կողմը մշտապես ջանք ու եռանդ չի խնայում, որ հնարավորինս սահմանափակի Արցախի առաջնորդների այցելություններն այս կամ այն երկիր: Այդ առումով, իհարկե, դեռևս արդյունքներ չկան, բայց այն, որ ակտիվ աշխատում են և, մասնավորապես, ԱՄՆ–ի ուղղությամբ, փաստ է: Իհարկե, սա որոշակի դժվարություններ է ստեղծելու Արցախի իշխանությունների համար: Այս առումով հայկական կողմը՝ թե՛ համայնքը, թե՛ դիվանագիտական ներկայացուցչությունը, թե՛ նաև ԱՄՆ–ում Արցախի ներկայացուցչությունը, պետք է կարողանան ակտիվ հակազդել այդ գործընթացներին: Կարծում եմ, որ այս պահի դրությամբ հակազդելու գործընթաց կա»,– անդրադառնալով ադրբեջանական կողմի վերոնշյալ քայլերին և գնահատելով ԱՀ նախագահի այցերը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Հարցին, թե որո՞նք պետք է լինեն հակազդեցության գլխավոր ուղղությունները, նա պատասխանեց. «Նախ՝ չափազանց կարևոր է հասկանալ հետևյալը. եթե արցախցին ապրում և բնակվում է Արցախում, և Արցախը չճանաչված պետություն է, դա բացարձակ չի նշանակում, որ Արցախում չկան մարդու իրավունքներ, և մարդու իրավունքները չպետք է պաշտպանվեն: Մարդու իրավունքների կարևորագույն սկզբունքներից մեկն էլ հենց ազատ տեղաշարժի իրավունքն է, և եթե Արցախը չճանաչված է, չի նշանակում, որ արցախցին պետք է զրկվի ազատ տեղաշարժի իրավունքից»:

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պետք է աշխատի՝ շեշտադրում անելով հենց վերոնշյալ իրավունքի վրա:

«Իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դեռ ճանաչված չէ: Բայց մարդու իրավունքները չափազանց կարևոր են՝ մանավանդ առաջադեմ աշխարհի համար և մանավանդ ԱՄՆ–ի, Եվրոպայի համար: Եվ կարծում եմ, որ հենց այդ սկզբունքը առաջ քաշելով՝ հայկական կողմը կկարողանա չեզոքացնել բոլոր տեսակի վտանգները»,–նշեց մեր զրուցակիցը:

Սուրեն Սարգսյանի խոսքով, ադրբեջանական կողմը շատ ակտիվ է աշխատում. «Վերջին ժամանակահատվածում աշխատում են նույնիսկ շատ գրագետ: Իսկ աշխատանքի ուղղությունը, բնականաբար, միայն դիվանագիտական ուղղությունը չէ: Կոնկրետ ԱՄՆ–ի դեպքում աշխատում են լոբբիստական կազմակերպությունների միջոցով և օգնությամբ: Աշխատում են նաև թուրքական լոբբիստական կառույցների կամ թուրքական լոբբիստների օգնությամբ»:

Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին մուտքի արտոնագրից զրկելու հնարավորությանը, և դիտարկմանը, թե իրատեսակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանն այդ առումով որևէ արդյունքի կհասնի, քաղաքագետն ընդգծեց. «Չեմ բացառում, որ կկարողանան հասնել այնպիսի արդյունքների, որ մուտքի արտոնագիր կա՛մ չտրվի, կա՛մ այդ գործընթացը բարդացվի, բայց չեմ ուզում առաջ ընկնել: Ուզում եմ հույս ունենալ, որ մեր տարբեր լոբբիստական կառույցները և հայկական համայնքն այնպես կանեն, որ դա տեղի չունենա: Այստեղ չափազանց կարևոր է մեր համայնքի միասնականությունն ու ազդեցության հզորացումը՝ ԱՄՆ–ի այս վարչակազմի վրա»:

Ինչ վերաբերում է Արցախի իշխանության ներկայացուցիչների այցերին ու նշանակությանը, Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Այն, որ այցերն ինքնանպատակ չեն, փաստ է, որովհետև Արցախի իշխանության ներկայացուցիչները նաև պաշտոնապես գրանցված են ԱՄՆ–ում: Այսինքն՝ Արցախը ներկայացուցչություն ունի ԱՄՆ–ում, և, որպես Արցախի ներկայացուցչություն, այն գրանցվել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից: Սա ԱՄՆ–ի կողմից արդեն նաև որոշակի քաղաքական կամքի դրսևորում է եղել: ԱՀ նախագահը շատ հաճախ է լինում ԱՄՆ–ում, հանդիպումներ ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցում դրամահավաքների, առանձին հանդիպումներ ունենում նաև ԱՄՆ օրենսդիր մարմնում: Եվ այդ հանդիպումների ժամանակ, ինչպես ասում են, առաջին ձեռքից նաև տեղեկություններ է փոխանցում այն մասին, թե ինչ է կատարվում արցախա–ադրբեջանական շփման գծում, թե ինչպիսի՞ քաղաքական լուծում են տեսնում խնդրի խաղաղ կարգավորման համար, ներկայացնում է նաև ադրբեջանական ագրեսիան և այլն: Այնպես որ՝ չափազանց կարևոր է, որ նման այցերը շարունակական բնույթ ունենան»:

Քաղաքագետն այս համատեքստում բնական է համարում ադրբեջանական կողմի քայլերը: «Բնականաբար է, Ադրբեջանն էլ պետք է օգտագործի բոլոր հնարավորույունները, որպեսզի կանխի արցախցիների՝ ԱՄՆ մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Դա կփորձի օգտագործել նաև ներքին սպառման համար, ներքաղաքական գործընթացներում և ցույց տալ, թե ինքը դիվանագիտական հաղթանակներ է տանում: Կարծում եմ, ադրբեջանցիներն, այդուհանդերձ, դժվարություններ կունենան, եթե մեր համայնքն առավել ակտիվ լինի և առավել մեծ ազդեցություն ձեռք բերի ԱՄՆ այս վարչակազմի վրա»,–եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում