Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՍԱՏՄ–ն օգնում է տնտեսվարողին, որպեսզի նա չթունավորի սպառողին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ հանրապետությունում հայտարարված էր հակաբիոտիկների անհիմն օգտագործման դեմ պայքարի շաբաթ: Այդ շրջանակներում ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մարզերի ֆերմերների, անասնապահների և այլ մասնագետների հետ: Բացի այդ, կարճ հաղորդագրություններ տարածելու միջոցով կառույցը դիմում է ֆերմերներին և զգուշացնում, որ մթերման ենթակա կենդանիներին բուժելու ընթացքում առանց հիմնավորման հակաբիոտիկներ չօգտագործեն, քանի որ հակաբիոտիկների մնացորդները հետագայում կաթի և մսի միջոցով անցնում են իրենց իսկ երեխաներին կամ ընտանիքի անդամներին: 

«Կաթի կամ մսի միջոցով մարդկանց օրգանիզմ ներթափանցած հակաբիոտիկների մնացորդները կուտակվում են և առաջացնում են կայունություն այն հակաբիոտիկների նկատմամբ, որոնք պետք է ազդեցություն ունենան օրգանիզմում հայտնաբերված այս կամ այն մանրէները ոչնչացնելու վրա»,– «Փաստի» հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Սովորական սպառողի համար շատ դժվար է տարբերել, թե կիթից կամ կենդանուն սպանդի ենթարկելուց առաջ ֆերմերը հակաբիոտիկ արդյո՞ք չի օգտագործել: Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին, ապա նրանք նույնպես պետք է խուսափեն հիվանդ կամ դեռևս կարանտինի մեջ գտնվող կենդանու կաթը գնել: 

«Յուրաքանչյուր դեղամիջոց օրգանիզմից ամբողջովին դուրս գալու հստակ ժամկետ ունի: Այն դուրս է գալիս արտազատուկների, ինչպես նաև կաթի միջոցով: Այսինքն, քանի դեռ չի լրացել դեղորայքը օրգանիզմից դուրս գալու ժամկետը, այդ կենդանու ո՛չ միսը և ո՛չ էլ կաթը սննդի մեջ օգտագործման ենթակա չէ: Կարելի է այդ կաթից ընդհանրապես հրաժարվել, բայց կորուստները նվազեցնելու համար մենք առաջարկում ենք այդ կենդանու կաթով կերակրել հորթերին, քանի որ հորթերի մսեղիքը սովորաբար չի մթերվում, իսկ հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթը հորթերի օրգանիզմից որոշ ժամանակ անց դուրս է գալիս»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Հակաբիոտիկների մնացորդներ պարունակող կաթից սննդամթերք՝ պանիր կամ այլ կաթնամթերք արտադրել նույնպես չի կարելի: Ի դեպ, մարզերում իրականացված հանդիպումների արդյունքները ցույց են տվել, որ նման միջոցառումը բավականին սպասված է եղել թե՛ անասնապահների, թե՛ ֆերմերների համար: Ինչ վերաբերում է իրազեկումից հետո կենդանիների բուժումը և խնամքը պատշաճ կազմակերպելուն և կենդանիների՝ հակաբիոտիկներով բուժումը վերահսկելուն, ապա դա նույնպես կկանոնակարգվի:

«Վերահսկողության լավագույն տարբերակը հակաբիոտիկները դեղատոմսով տրամադրելն է: Դրանից բացի որոշել ենք եկող տարվա ընթացքում հանրապետությունում կաթի և մսի մեջ առկա բոլոր մնացորդային նյութերի առկայությունը ստուգելու լայնածավալ մոնիտորինգային ծրագիր իրականացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Խոսելով շուկայում վաճառվող միսը լաբորատոր փորձաքննության ենթարկելու և տավարի մսի փոխարեն այլ կենդանու միս վաճառելու դեպքերի մասին, ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ ձիու մսի վաճառքը կանխելուց հետո նմանատիպ այլ դեպք դեռևս չի արձանագրվել: Ինչ վերաբերում է նախատոնական ժամանակահատվածում մսի պահանջարկի և վաճառքի ավելացմանը, Ավետիսյանը նշեց, որ արդեն իսկ հրահանգվել է տեսուչներին շրջայցեր իրականացնել և տնտեսվարողներին զգուշացնել, որպեսզի պոտենցիալ վտանգ պարունակող սննդամթերքը շուկայից հանեն: 

«Այս ոլորտում իրականացվող իմ քաղաքականությունը հետևյալն է՝ օգնել տնտեսվարողին, որպեսզի չթունավորի սպառողին: Եվ այդ գաղափարի շուրջ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տնտեսվարողներին օգնենք վտանգավոր սննդամթերքը շուկա չբերելու համար: Ու թեև այն շատ բարդ է իրականացնելը, քանի որ ոչ բոլոր տնտեսվարողներն են պատրաստ նման քայլեր իրականացնել, սակայն քիչ չեն նաև այնպիսիք, որոնք արդարացիորեն հայտնում են իրենց դժգոհությունը, թե ուր էր ծառայությունն անցած 10–15 տարիների ընթացքում, և ինչու երբեք չի օգնել տնտեսվարողին, որպեսզի տնտեսվարողն էլ իր հերթին իմանա, թե ինչ է պարտավոր անել»,– ասաց Գ. Ավետիսյանը: 

Շարունակելով տոների թեման՝ ՍԱՏՄ ղեկավարը հավելեց նաև, որ Ամանորից առաջ ավելի խիստ աշխատանքային գրաֆիկով են աշխատելու և տնտեսվարողներին իրազեկելու են, թե ինչ պահանջների պետք է բավարարեն, որպեսզի վաճառվող սննդամթերքն անվտանգ լինի: Նույն մոտեցումը կցուցաբերվի նաև հաջորդ տարվա ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հաստատելուց հետո: Ստուգումն իրականացնելուց մի քանի ամիս առաջ տնտեսվարողները կզգուշացվեն, թե ինչ չափանիշների պետք է բավարարեն: Բացատրական և իրազեկման աշխատանքների ժամանակ տրված ցուցումներն անտեսելու և թերությունները չվերացնելու դեպքում միայն ՍԱՏՄ–ն կոշտ միջոցներ կկիրառի: 

«Սկզբում կզգուշացնենք թերությունների մասին, ապա ամեն ինչ կանենք, որպեսզի թերությունները վերանան: Սակայն այդքանից հետո, եթե դրանք չվերանան, այդ դեպքում հանգիստ խղճով կտուգանենք իրենց և տեղեկություն կտարածենք, թե որ կազմակերպությունները չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջվող նորմերին»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Նա նաև կոչ արեց սպառողներին՝ հատկապես կենդանական ծագման սննդամթերք գնել միայն սանիտարական նորմալ պայմաններ ունեցող խանութներից, քանի որ այն հանդիսանում է բարձր ռիսկային սննդամթերք: Փողոցից ձուկ չգնել, հատկապես երեկոյան ժամերին, քանի որ ձկան պահպանման ժամկետը շատ կարճ է: 

«Ամանորին ընդառաջ չի բացառվում, որ շատ գյուղացիներ իրենց սատկած, կիսասատկած, հոգեվարքի մեջ գտնվող կենդանիներին մորթեն և փորձեն բակերում վաճառել: Եվ քանի որ մեր աշխատակիցների քանակը թույլ չի տալիս ամեն օր և ամեն ժամ լինել բոլոր վայրերում, ուստի մեր ստուգայցներին զուգահեռ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ լինել զգոն և առևտուր անել միայն սանիտարական նորմերին համապատասխանող վայրերից»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ