ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անհայտ անձը սկոտչով կապկպել է երիտասարդ կնոջը և այրել նրան Քաղաքական գործընթացների յուրատեսակ կատալիզատոր ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ահա, թե ինչու պետք է ջուր խմել առավոտյան դատարկ ստամոքսին Քոչարյանի վճիռը կհրապարակվի դռնբաց նիստում Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում Բակո Սահակյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք է նաև վերլուծություններ անի ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ինչո՞ւ զբաղվածության պետական գործակալության ՕԳԳ–ն չի չափվում Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Էդուարդ Շարմազանով Բյուջետայի՞ն, թե՞ ինքնուրույն. ինչո՞ւ են ֆինանսավորվում կուսակցությունները Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք «Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան» Երևանի Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը Մայր բուհը՝ հեղափոխության հանդիման. դժվարին հանգուցալուծում Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց ՀՀԿ–ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը». տեղի է ունեցել փակ քննարկում

Քաղաքական բովանդակության այլընտրանքը «կրուտիտի» ինստիտուտն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Երեկ բավական բուռն քննարկում ընթացավ այն բանից հետո, երբ համացանցում սկսեցին շրջանառվել, այսպես ասած, արտագնա աշխատողների ուղարկած գումարները հարկելու մասին տեղեկությունները, ապա և բացատրությունները: Բնականաբար այս լուրը արագ և բավական կոշտ արձագանք գտավ սոցիալական ցանցերում և ԶԼՄ–ներում: Նույնքան արագ հանրային դժգոհության ազդակները որսաց իշխանությունը և փորձեց «դուրս գալ ստեղծված տեղեկատվական աղմուկի տակից»: 

Իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, ընդ որում, հնչում էին տարբեր մեկնաբանություններ: Մի դեպքում հերքվում էր ընդհանրապես շրջանառվող ինֆորմացիան, մեկ այլ դեպքում հաստատվում էր, բայց հավելումով, որ ցանկացած հարկային փոփոխություն արվելու է հանրության կարծիքը լսելուց հետո միայն: Իսկ, որ ամենաաչքի ընկնողն էր՝ իշխանության հերքումները, հերքում–հաստատումները սոցիալական ցանցերում տարածում էին պետական ապարատի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ անկախ ոլորտից ու գերատեսչությունից:

Արտագնա աշխատողներին հարկել–չհարկելու հարցն այլ քննարկման թեմա է, որին նախկինում անդրադարձել ենք ու դեռ կանդրադառնանք: Հիմա խոսենք տեղի ունեցածի քարոզչական ու քաղաքական երանգների մասին: Երեկ տեղի ունեցածից հիմնական տպավորությունն այն է, որ իշխանությունները չունեն տեղեկատվության հետ աշխատանքի միասնական մոտեցում: Մի պաշտոնյա ասում է մի բան, մյուսները սկսում են լղոզել ասվածը, հետո նոր, ամենավերջում հնչում են պաշտոնական պարզաբանումներ, որոնք արդեն որևէ արժեք ու հավաստիություն չեն ներշնչում: 

Իհարկե, կարելի է նման տեղեկատվական աղմուկները համարել յուրատեսակ տեխնոլոգիա, որով իշխանությունները ստուգում էին հանրության արձագանքը: Սա ընդհանրապես ընդունված պրակտիկա է քաղաքականության մեջ: Բայց մեր դեպքում նույնիսկ այս տեխնոլոգիայի հետ գործ չունենք, քանի որ նման դեպքերում նախապես դաշտ նետված տեղեկատվական աղմուկից ու դրան հետևած արձագանքներից հետո իշխանություններն ունենում են պլան Բ: Ինչպես տեսանք՝ որևէ պլան Բ չկար: Ընդհանրապես որևէ բան չկար: 

Իշխանական համակարգի տեղեկատվության հետ միասնական աշխատանքի բացակայությունը ազդակ է առ այն, որ պետական ապարատը ոչ միայն չի գործում փոխհամաձայնեցված, այլև չկա միասնական քաղաքական փաթեթ: Նախկինում, օրինակ, ևս չկար միասնական որևէ քաղաքականություն, փոխարենը, սակայն, կար իշխանության հստակ ուղղահայաց, երբ այս կամ այն արտահայտությունը անպայման ճշգրտվում էր համապատասխան օղակում, նոր միայն դառնում հասանելի հանրությանը: Սա, իհարկե, նախանձելի մոդել չէ: Իշխանական այս հիերարխիկ ուղղահայացը չկրկնելու այլընտրանքը հստակ քաղաքական օրակարգի առկայությունն է: Այդ օրակարգի առկայությունը թույլ կտա իշխանական թիմին առանց միմյանցից ճշգրտումներ ստանալու, առանց իրար փոխարեն տեղեկատվությունը լղոզելու, ազատ և անկաշկանդ հանդես գալ հայտարարություններով՝ հիմքում ունենալով վերոնշյալ միասնական քաղաքական փաթեթը: Ինչպես տեսնում ենք, որևէ քաղաքական փաստաթուղթ, կոնկրետ այս և մի շարք այլ դեպքերում որևէ միասնական, համաձայնեցված մոտեցում չկա: 

Նոր, հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմին դժվար է մեղադրել, օրինակ, վարչարարության ու պետական ապարատին հատուկ բյուրոկրատական նրբություններին չտիրապետելու համար: Սա հմտություն է, որ գալիս է ժամանակի հետ: Բայց խնդիրն առավել խորքային է ու վեր տեխնիկական բացթողումներից: Փաստացի գործ ունենք ոչ միայն ինֆորմացիայի հետ հարաբերվելու, այլ ընդհանրապես քաղաքական ներքին փոխհամաձայնության ու ընդհանուր քաղաքականության բացակայության հետ, ինչն արդեն ոչ թե ժամանակի, այլ հիմնարար մոտեցման խնդիր է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan