ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անհայտ անձը սկոտչով կապկպել է երիտասարդ կնոջը և այրել նրան Քաղաքական գործընթացների յուրատեսակ կատալիզատոր ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ահա, թե ինչու պետք է ջուր խմել առավոտյան դատարկ ստամոքսին Քոչարյանի վճիռը կհրապարակվի դռնբաց նիստում Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում Բակո Սահակյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք է նաև վերլուծություններ անի ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ինչո՞ւ զբաղվածության պետական գործակալության ՕԳԳ–ն չի չափվում Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Էդուարդ Շարմազանով Բյուջետայի՞ն, թե՞ ինքնուրույն. ինչո՞ւ են ֆինանսավորվում կուսակցությունները Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք «Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան» Երևանի Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը Մայր բուհը՝ հեղափոխության հանդիման. դժվարին հանգուցալուծում Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց ՀՀԿ–ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը». տեղի է ունեցել փակ քննարկում

Ժողովրդին դաստիարակելու պապայությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային հռետորաբանության մեջ վերջերս առյուծի բաժինը կազմում է ոչ թե քաղաքական մրցակիցներին, այլ հասարակությանն ուղղված խոսքը: Ընդ որում, մեծամասամբ այդ խոսքն ունի առավելապես դաստիարակչական բնույթ: Հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում իշխող ուժը մեծամասնություն կազմելու առումով կենսունակ մրցակից չունի և, ըստ էության, արդեն երաշխավորել է իր հաղթանակը, ինչը հնարավորություն է տալիս անցնել հասարակության հետ երկխոսության: Բայց երկխոսության հիմքում ոչ թե ծրագրերի ու անելիքների, նոր Հայաստանի տեսլականի ներկայացումն է, այլ առավելապես մուննաթով հագեցած դաստիարակչական հռետորաբանությունը:

Սրա պատճառները մի քանիսն են: Նախ, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հեղափոխական ահռելի սպասելիքները այլևս հնարավոր չէ բավարարել: Հետևաբար իշխանությունն ունի այդ սպասելիքների շեմը իջեցնելու կարիք: Ինչ–որ առումով սա գուցե պրագմատիկ որոշում է, եթե հաշվի առնենք, որ իրականում բազմաթիվ խնդիրներ հնարավոր չէ լուծել այն արագությամբ ու այն ծավալներով, ինչպես խոստացվել էր: Երկրորդ՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը վերջին ամիսների ընթացքում բախվել է բարդ խնդրի՝ հասկանալով, որ բացառապես նախկինում շրջանառվող կարծրատիպերի դեմ պայքարով հնարավոր չէ հասնել ոչ թռիչքաձև աճի, ոչ էլ որևէ բեկումնային փոփոխության: Այս գիտակցումն իր հերթին բերել է այն եզրահանգման, որ խնդիրը ժողովրդի, հասարակության մեջ է:

Այն, որ հասարակությունը պետության գործուն մասնիկն է, ոչ միայն սպառող է, այլև արտադրող, բնականաբար պարզ է: Բայց հասարակությանը բացառապես ելույթների ու հայտարարությունների մակարդակով դաստիարակելու փորձերը ոչ միայն արդյունավետ չեն, այլևս, ըստ էության, փաստում են իշխանության անգործունակության մասին: Իշխանությունը հասարակությանը դաստիարակելու մի տարբերակ ունի՝ ստեղծել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հասարակությանը դրսևորել իր ամենալավ կողմերը: Հատ–հատ, բոլորին, երեք միլիոն հայաստանցիներին դաստիարակել չի ստացվի, բոլորին անկյուն չես կանգնեցնի: Իշխանության խնդիրը ոչ թե հասարակության տարբեր հատկանիշների վրա հղում կատարելն է, այլ հատկանիշներից ամենադրականների դրսևորման համար ուղիներ ստեղծելը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan