Նիկոլ Փաշինյանը խոստացավ զինգրքույկներում ամրագրել Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու փաստը. «Դիրքապահ» միավորման նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Ապրիլյան պատերազմի մասնակիցները Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում նշել Քառօրյա պատերազմին մասնակցելու փաստը: Ակցիայի մասնակիցները հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Tert.am-ի հետ զրույցում «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը հայտնեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության հետ եկել հարցը կարգավորելու շուրջ:
«Փաշինյանն ասաց, որ իրենց բացթողումներից է եղել, հարցը կլուծեն, անպայման կնշեն այդ փաստը, որ մասնակցել ենք Ապրիլյանին: Ասացին, որ հարցը լուծվում է, զանգահարեցին ՊԲ-ից էլ ճշտեցին, ասացին, որ օրենքներ կան, որոնք պետք է փոխվեն, Ապրիլյանի մասին նոր օրենք պետք է լինի, հրաման, որ զինգրքույկներում նշվի: Խոստացավ, որ ամեն կերպ հարցը ուշադրության տակ է վերցվելու»,- փոխանցեց Մանուել Մանուկյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարը հորդորել է իրեն ներկայացնել նաև Քառօրյայում վիրավորված տղաների ցանկը, որպեսզի աստիճանաբար օգնեն նրանց: