Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ցլերը «դալտոնիկ» են, նրանք կարմիր գույնից կատաղել չեն կարող

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Ցլերը կատաղում են կարմիր գույնից: Օրինակ, դա ակնառու երևում է ցլամարտի ժամանակ, երբ ցլամարտիկը (մատադորը) թափահարում է կարմիր կտորը, որից ցուլը կատաղում է և հարձակվում:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ ցուլը, ինչպես նաև գետաձին, բուն, այլ կենդանիներ գույները չեն տարբերում: Ցլամարտի ժամանակ ցուլը կատաղում է ոչ թե մատադորի կարմիր կտորից, այլ այդ կտորի սպառնալից շարժումից և, առավել ևս, հանդիսատեսի ձայներից: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ցլամարտի համար հատուկ էլ տորո–բրավո (թարգմանաբար խիզախ–ցուլ) տեսակի ցլեր են բուծում: Այս տեսակի ցլերը խիստ ագրեսիվ են, ջղային, շարժուն, բայց զուրկի են խելքից, և այդ իսկ պատճառով նրանց գործողությունները լրիվ կանխատեսելի են: Կաթնասունների աչքի ցանցաթաղանթը կազմված է երկու տիպի ֆոտոռեցեպտորներից՝ ցուպիկներից և շշիկներից: Ցուպիկները հնարավորություն են տալիս տեսնել առարկաների չափերը և ձևը, իսկ շշիկները` գույները: Մարդու և կապիկների մոտ շշիկների քանակը աչքի ցանցաթաղանթում շատ է, որը հնարավորություն է տալիս տարբերակել գույները: Իսկ ահա, օրինակ, կճղակավորների մոտ շշիկները այնքան քիչ են, որ նրանք գույները չեն տարբերակում, քանի որ նրանց կյանքում գույները մեծ նշանակություն չունեն: Բացի այդ, գիտնականները համարում են, որ ցուլը ոչ միայն աշխարհը տեսնում է սև–սպիտակ, այլ նաև նա կարճատես է: Ստացվում է, որ կտորի շարժումը նրանք ընդունում են որպես անտեսանելի թշնամու կողմից մարտահրավեր և համապատասխան ռեակցիա են տալիս՝ հարձակվելով: Գիտնականները փորձ են կատարել՝ ցուլի առջև կանգնեցրել են կարմիր և սև հագնված երկու մարդու, ընդ որում՝ սև հագածը սկսել է վազել, ցուլը ընկել է նրա հետևից՝ ուշադրություն չդարձնելով կարմիր հագուստով մարդուն: Ցլամարտը (իսպաներեն կորիդա բառացիորեն նշանակում է «փախչել») ունի շատ հին պատմություն: Ամենայն հավանականությամբ, այն սկիզբ է առնում բրոնզե դարից: Ստեղծողները եղել են իբերացիները, ովքեր բնակվում էին ժամանակակից Պիրենեյան թերակղզու տարածքում: Ցլամարտի ծագումը կապվում է որոշակի պաշտամունքային ավանդույթների հետ։ Հավանաբար ցլերի սպանությունը եղել է իբերական որոշակի ծիսակատարություն: Նմանատիպ ծիսակատարությունները տարածված են եղել նաև հին Եվրոպայի մի շարք միջեկրածովյան ազգերի, մասնավորապես՝ հին հույների շրջանում: Ի դեպ, կորիդայի ժամանակ գերակշռող գույնը կարմիրն է: Համարվում է, որ դա առաջացել է ոչ պատահաբար: Հարցն այն է, որ ցուլի արյունը այդպես ավելի քիչ է տեսանելի դառնում: Ստացվում է, որ կարմիր գույնը կորիդայում նպատակաուղղված է ոչ թե ցլերին զայրացնելուն, այլ հանդիսատեսին հանգստացնելուն, քանի որ այդ կերպ մարդիկ ավելի հանգիստ են ընդունում ցլի սպանությունը: Մյուս կողմից, վառ գույնն ավելի տպավորիչ է, ավելի լավ է հեռվից երևում և այլն: Համարվում է, որ մոլորությունը, թե ցուլը կատաղում է կարմիր գույնից, առաջացել է 1580–ականներին, քանի որ այդ ժամանակ է հայտնի դրամատուրգ Ջոն Լիլին գրել, որ փղի առջև պետք է կանգնել ոչ վառ գույնի հագուստով, իսկ ցլի առաջ՝ ոչ կարմիր հագուստով:

Ի դեպ, պարզվում է, որ շները տարբերակում են միայն դեղին և կապույտ գույները, այսինքն՝ լուսացույցով կարգավորվող խաչմերուկում կույրին ուղեկցող շունը իրականում կողմնորոշվում է ոչ թե լուսացույցի գույնով, այլ տրանսպորտային հոսքի ձայնով: Կարմիր գույնից կատաղում են հավի ճտերը: Բավական է մեկ ճուտիկի մոտ արյան կաթիլ հայտնվի, մնացածն սկսում են կտցել նրան: Այս երևույթը խիստ վտանգավոր է, քանի որ թռչնաֆաբրիկայում այն կարող է բերել շղթայական ռեակցիայի և արդյունքում ճուտիկների գլխաքանակի անկման:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել