Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ էր հիշել Նիկոլ Փաշինյանն՝ ապարանցիների հետ հանդիպմանը

ВИДЕО

AsekoseNews-Ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերհիշել է այն օրը, երբ Ապարանով անցնելիս հանդիպել է նրանց. «Ես հիշում եմ, թե մենք ինչ խոսեցինք և պայմանավորվեցինք, որ հաղթելու ենք: Մենք միասին հաղթեցինք: Գիտեք, կապ չունի՝ քանի ամիս է անցել ապրիլ-մայիսից: Ամեն անգամ առիթ կա ձեզ շնորհավորելու, որովհետև շատերին թվում է, թե հաղթանակն այն էր, որ երկրում կառավարություն կամ վարչապետ փոխվեց: Հաղթանակը դա չէր, այլ այն, որ դուք որոշեցիք, որ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա, և ով պետք է լինի վարչապետ: Հեղափոխության առանցքային իմաստը դա էր, որ դուք որոշեցիք, և սրանից հետո միայն դուք եք որոշելու: Կառավարությունները փոխվելու են, վարչապետները փոխվելու են, Ազգային ժողովները փոխվելու են, չի փոխվելու մի բան՝ սրանից հետո դուք եք լինելու որոշողը, թե ով լինի վարչապետ, ով լինի Ազգային ժողովի պատգամավոր: Սա է հեղափոխությունը, սա է ձեր հաղթանակը, և ձեր հաղթանակն անշրջելի է»:

Անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բոլոր ընտրողներին ցանկանում եմ մի բան ասել. ոչ մեկին թույլ չտաք, որ ձեզ ասեն, թե դուք ում ընտրեք, ոչ մեկին իրավունք չտաք՝ կլինի գործատու, ղեկավար, ով ուզում է լինի, որովհետև դուք ինքներդ պետք է որոշեք, թե ում ընտրեք: Հետևեք քաղաքական պրոցեսներին, քարոզարշավին, ասելիքին, ձեզ, մեր երկրին և դուք ինքներդ որոշում կայացրեք: Մեր երկրի բոլոր դժբախտություններն սկսել են նրանից, որ մեր ժողովրդին ազատ ընտրության հնարավորություն չի տրվել: Մենք ասում ենք, որ ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառի փոխաբերական իմաստով, կկտրենք: Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5, 10 կամ 20, թեկուզ 100 հազար դրամ, թեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի: Դա բացարձակ արժեք է, և թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե ում ընտրեք. ինքներդ որոշեք, որովհետև ում ընտրեք՝ նա կընտրվի: Հայաստանում այլևս չի լինելու այնպես, որ դուք մեկին ընտրեք, ընտրվի ուրիշը: Դրա երաշխավորը ոչ միայն ես եմ, ոչ միայն մենք ենք, այլև դուք եք առաջին հերթին, որովհետև առաջին հերթին դուք եք երկրի հետագա ճակատագրի կրողները»:

Խոսելով հեղափոխության հետագա քայլերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է «Հայաստանի քաղաքացին ինքնիշխան է, իշխանության կրողն է, և դուք եք ձևավորելու: Ես ասել եմ՝ ինչո՞ւ եմ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դուք այդպես եք որոշել, որ պահին դուք կորոշեք, որ ես չպետք է լինեմ Հայաստանի վարչապետ, ես չեմ լինի Հայաստանի վարչապետ: Ես ասում եմ բացառված է՝ մեզ մոտ երբեք իշխանություն պահել հասկացություն չկա, որովհետև իշխանությունը մերը չի, որ մենք պահենք կամ չպահենք: Իշխանությունը ձերն է, և դուք պետք է պահեք ձեր իշխանությունը: Եվ դա լինելու է հեղափոխության հաջորդ կարևոր փուլը: Ամեն քաղաքացու ձայնը սրբազան է, որովհետև ամեն քաղաքացին իր ձայնով որոշում է կայացնում երկրի հետագայի համար»: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանն այլևս չպետք է լինի աղքատության երկիր, և կառավարության դերակատարությունն է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ աշխատեն և արդար քրտինքով վաստակեն իրենց հացը: «Ինչպես արել ենք քաղաքական հեղափոխություն, այդպես էլ պետք է անենք տնտեսական հեղափոխություն՝ յուրաքանչյուր քաղաքացուն հնարավորություն տալով աշխատել, արդյունք ստեղծել, իր ընտանիքի բարեկեցությունը վաստակել:

Մենք հերոսների, հաղթանակների ժողովուրդ ենք, և այն ժամանակ, երբ թվում էր, թե հուսահատությունը հաղթել է վերջնականորեն, քաղաքացին հաղթեց վերջնականորեն: Եվ սա մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ չէ: Երբ Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերը տեղի ունեցան, որևէ բանական մարդ չէր կարող ասել, թե այդ ճակատամարտերում մեր ժողովուրդը հաղթելու հնարավորություն ունի, որովհետև բոլոր չափանիշներով մենք պետք է պարտվեինք այնպես, ինչպես պիտի պարտվեինք ապրիլ-մայիսին: Աշխարհի բոլոր վերլուծական կենտրոններն ասում էին, որ հնարավոր չէ, այնտեղ չի կարող ժողովուրդը հաղթել: Բայց մենք հաղթեցինք, որովհետև հնարավորն անելը մեզ այլևս հետաքրքիր չէ: Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու: Սա է մեր պատմական և քաղաքական առաքելությունը: Եվ մենք, այո՛, մի ժողովուրդ ենք, որ սրանից հետո մեզ չի հետաքրքրելու հեշտ նպատակներ դնել և այդ նպատակներին հեշտությամբ հասնել: Մենք մեր առաջ դնելու ենք մեծ նպատակներ, դժվար նպատակներ և հասնելու ենք այդ նպատակներին, որովհետև մենք հզոր, հաղթանակած, ազատ և երջանիկ ժողովուրդ ենք, մենք խեղճ ժողովուրդ չենք, մենք փոքր ժողովուրդ չենք: Մենք արել ենք ամենադժվարը՝ մենք հաղթել ենք մեր խեղճությանը, մենք հաղթել ենք մեր հուսահատությանը, մենք հաղթել ենք մեր դժբախտությանը: Ուրեմն մենք այլևս անպարտ ենք և որևէ մեկը մեզ չի կարող հաղթել ներսում, թե դրսում»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей