Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վտանգավոր հեռանկար Փաշինյանի և Արցախի համար. ի՞նչ է ակնարկում Սեֆիլյանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով Արցախ կատարած իրենց այցի մասին, նշեց, որ վաղ թե ուշ գալու է պահը, երբ Արցախի ղեկավարությունը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ՝ իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու շուրջ: Այս և նմանատիպ հայտարարությունները, որտեղ կենտրոնականը «ժողովուրդ» բառի ակտիվ կիրառումն է, բավականին մոդայիկ են դարձել վերջին շրջանում: Պատճառը նախընտրական քարոզարշավն է, որը մեկնարկել է ոչ պաշտոնապես, և այդ քարոզարշավի ընթացքում հնարավորինս շատ հեղափոխական լեքսիկոնի օգտագործումը: Սակայն Սեֆիլյանի հայտարարությունը դժվար է գնահատել բացառապես նախընտրական պրոցեսների կոնտեքստում: Թե՛ նախկինում, թե՛ հիմա ակնհայտ է, որ Սեֆիլյանի և նրա աջակիցների թիրախում Արցախն ու ներարցախյան գործընթացները կարևոր տեղ են զբաղեցնում: Այժմ, սակայն, արցախյան թեմայի թիրախավորումը՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով, իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ: Այն հանգամանքը, որ Հայաստանում փոխված իրավիճակը չի կարող արձագանք չգտնել Արցախում, ոչ միայն փաստ է, այլև եղելություն, որի հետ Արցախը արդեն իսկ բախվեց ամիսներ առաջ: Սակայն «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի մտահոգությունները չեն ներառում իրավիճակի ամբողջական պատկերը, հաշվի չեն առնում Արցախի առանձնահատկությունները: Խոսքն այստեղ բնավ այն մասին չէ, որ Արցախը գտնվում է հնարավոր պատերազմի կիզակետում: 

Խոսքն այն մասին է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Արցախում կգտնեն արձագանք, բայց չեն կարող կրկնվել նույնությամբ: Ոչ թե չպետք է կրկնվեն, ինչպես ասում են քաղաքական գործիչները, այլ չեն կարող: Բազմաթիվ նմանություններով, քաղաքական համակարգերի բազմաթիվ համադրելիություններով հանդերձ, Արցախի հասարակական և քաղաքական նկարագիրն ունի որոշակի հիմնարար տարբերություններ: Այդ տարբերություններից ամենաշատ աչքի զարնողը Արցախի տարածքի փոքրությունն է: Փոքր տարածքը, հասարակական շերտերի հիմնականում մոնոտոնությունը Արցախում դժգոհության հնարավոր դրսևորումներն ավելի արագ լսելի են դարձնում այդ երկրի իշխանություններին:

Վերոնշյալի դրսևորումները մենք տեսանք ամիսներ առաջ, երբ հասունացող հանրային դժգոհությանն ընդառաջ՝ արցախյան իշխանությունները գնացին կադրային շատ կոնկրետ փոփոխությունների: Ավելին՝ նկատելի է նաև, որ արցախյան վերնախավը պատրաստվում է նաև սպասվելիք սերնդափոխությանը: Զսպանակներն Արցախում ավելի արդյունավետ են, քան Հայաստանում, և տարածքի, հասարակության և պետության միջև կապերի կոմպակտությունն էլ նպաստում են այդ զսպանակների արդյունավետ աշխատանքին: 

Ասել է թե, հայտարարել, որ Հայաստանում տեղի ունեցածը պետք է տանել ու մեկին–մեկ պրոյեկտել Արցախի վրա, նշանակում է ոչ միայն հաշվի չառնել տարածաշրջանային և արտաքին մարտահրավերները, այլև չիմանալ Արցախի կառուցվածքը, հասարակության և քաղաքական համակարգի իրական տրամաբանությունը: Այդ տրամաբանության՝ թեկուզև մասամբ իմացությունը բավարար է ասելու, որ Արցախում ոչ թե չպետք է կրկնել այն, ինչ եղավ Հայաստանում, այլև Արցախում այդ կրկնությունը պարզապես հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով:

Եթե ամեն դեպքում այս օբյեկտիվ պատճառները անտեսելով՝ փորձ է արվելու արհեստականորեն կրկնել Հայաստանում տեղի ունեցածը, ապա գործ ունենք պարզ քաղաքական սաբոտաժի հետ: Պատահական չէ, որ Սեֆիլյանը առանց կաշկանդվելու նշում է, որ իրենք արմատական են, ավելին՝ չեն նեղսրտում ահաբեկչական խումբ որակվելուց, մի բան էլ դա գնահատում են որպես իրենց վարկանիշի բարձրացման հնարավորություն: Իհարկե, կարող ենք թե՛ այս, թե՛ այլ հայտարարություններին, օրինակ՝ Հայկական բարձրավանդակի վերանվաճման մասին, վերաբերվել որպես պարզապես իռացիոնալ քաղաքական տեքստերի: Բայց հաշվի առնելով այն դառը փորձը, որը Հայաստանը ճաշակեց 2016թ. հուլիսին, չենք կարող այդ իռացիոնալ հայտարարությունների մեջ վտանգ չտեսնել:

Այն հանգամանքը, որ «Ծռերը» և նրանց աջակիցները թե՛ նախկինում, թե՛ հիմա գտնվում են մարգինալ վիճակում, չի նշանակում, թե նրանք չունեն ֆորս–մաժորների գնալու հնարավորություն: Ընդհակառակը՝ ծայրահեղությունների գնում են նրանք, ովքեր կորցնելու ոչինչ չունեն: Նրանց վերջին շրջանի հայտարարությունները, հատկապես արցախյան ուղղությամբ նրանց գործունեության մասին հնչող մտքերը լուրջ անհանգստության առիթ են ոչ միայն Արցախի, այլև Փաշինյանի համար: Ի վերջո, ակնհայտ է, որ «Ծռերը» խանդով են վերաբերվում հեղափոխությանը և Փաշինյանին, չնայած հենց նրանց շնորհիվ են հայտնվել ազատության մեջ: Այնպես որ, եթե Հայաստանում չստացվի մաս կազմել հեղափոխության կապիտալիզացիային, չի բացառվում, որ նրանք այդ փորձն իրականացնեն Արցախում: Փաշինյանի համար «Ծռերի» արցախյան գործունեությունն, ըստ այդմ, ունի, թե՛, այսպես ասած, քաղաքական, թե՛ պետական անհանգստության կողմեր: Մի կողմից՝ հայտնվում է ուժ, որը հավակնում է սաբոտաժով դառնալ քաղաքական վերնախավ, մյուս կողմից՝ այդ սաբոտաժի թիրախում Հայաստանի անվտանգության դարպասն է: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունըՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ