Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հաջորդ տարվանից աճուրդում հայտնված մեքենաները բաց ցուցադրության կտրվեն, որ քաղաքացին գնա ու ընտրի. Գլխավոր հարկադիր կատարողը՝ աճուրդի թափանցիկության և այլ հարցերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է համակարգի աշխատանքին, հարկադիր էլեկտրոնային աճուրդի թափանցիկությունն ապահովող մեխանիզմներին, երեխաներին տեսակցելու իրավունքի, ծնողներից մեկի խնամքին հանձնելու, քաղաքացուն միակ կացարանից չզրկելու, ինչպես նաև ՃՈ-ի կողմից 13,7 մլրդ դրամ համաներման հարցերին:

- Պարոն Հակոբյան, Դուք, չնայած նախկինում շուրջ 17 տարի աշխատել եք համակարգում, սակայն Ձեր՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  ղեկավար նշանակվելուց հետո այս ոլորտում  ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն քաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ:

-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրվել է հստակ քաղաքականություն՝ իր առաջնահերթ ուղղություններով, որոնք, ըստ իս, կարևոր նշանակություն ունեն Ծառայության գործունեության և ընդհանուր համակարգի զարգացման տեսանկյունից:

Ծառայության առավել բաց և թափանցիկ գործունեությունն ապահովելու նպատակով վերջերս Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է «Կատարողական վարույթների տեղեկատու» պատուհանը: Եվս մեկ նորամուծություն՝ ներդրվել է միասնական տեղեկատու հեռախոսահամար, որով քաղաքացին կարող է ուղիղ կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ: Հուլիս ամսից Ծառայությունում սահմանվել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:

Առաջնահերթություններից է նաև հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումը, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 20 տարի առաջ, հարկ է ամբողջությամբ վերանայել և համապատասխանեցնել ժամանակակից բոլոր պահանջներին:

 
 


Օրենսդրական փոփոխությունների առաջին փաթեթն արդեն շրջանառության մեջ է: Ներկայում աշխատում ենք օրենսդրական փոփոխությունների 2-րդ փաթեթի մշակման ուղղությամբ:

Հարկադիր կատարման ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ժամանակի էական խնայողության նպատակով Ծառայությունում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակաբար կատարելագործվում են, որի շնորհիվ գործող 413 հաստիքային միավորներով, օրինակ, 2018 թվականին ընթացք է տրվել շուրջ 2,5 մլն կատարողական վարույթների: 

-Նախկինում նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության    կայքում վաճառքի էին հանվում տարբեր օգտագործված ու անգամ երեխաների համար նախատեսված հիգիենայի պարագաներ: Ի՞նչ է ստանում դրանից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, չկա՞ նվազագույն շեմ:

-Նախ, նշեմ, որ Հարկադիր կատարման ծառայությունն իր ցանկությամբ չէ վաճառքի ներկայացնում Ձեր մատնանշած գույքերը, այլ դատարանի կողմից տրված համապատասխան կատարողական թերթի հիման վրա: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սահմանում է «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը», համաձայն որի՝ այդ գույքերի իրացման կամ ոչնչացման հետ կապված կատարողական գործողությունները կատարում է Հարկադիր կատարման ծառայությունը: Ձեր մատնանշած նվազագույն շեմն այս դեպքում չկա, քանի որ դատարանն է որոշում տվյալ գույքի «ճակատագիրը»: 

-Նույն վաճառքի հետ կապված շահարկումներ կային, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, օրինակ՝ բնակարաններ կամ այլ արժեքավոր շարժական և անշարժ գույքեր նախքան վաճառքի հանելը իրազեկում է իր շրջանակներում գործող մարդկանց, ստվերային առք ու վաճառք է կազմակերպում, և շուկայականից զգալի չափով էժան գույքը հայտնվում է նույն ԴԱՀԿ կատարողի մերձավոր շրջապատում: Ինչպե՞ս, ի՞նչ կարգավորումներով է հնարավոր բացառել նման դեպքերը, եթե Ձեզ հայտնի են կամ եթե հայտնի չեն, Դուք բացառու՞մ եք: Առհասարակ աճուրդի թափանցիկությունն ապահովող ի՞նչ մեխանիզմներ կան:

-Միանգամից ասեմ, որ կոռուպցիոն սխեման բացառվում է: Մեր երկրում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող մոդելն ամենաարդյունավետ մոդելներից մեկն է ամբողջ աշխարհում: Արդեն 12 տարի է, ինչ հարկադիր աճուրդները մեր հանրապետությունում իրականացվում են էլեկտրոնային եղանակով, մինչդեռ աշխարհում կան երկրներ, որոնք կա՛մ նոր են անցում կատարել հարկադիր էլեկտրոնային աճուրդներին, կա՛մ պլանավորում են անցնել մոտ ապագայում: Շատ երկրների համար մեր փորձը եղել է ուսանելի:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ամբողջ գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ: Հարկադիր կատարողն ինքը չի գնահատում այն գույքը, որը ներկայացվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, այլ հրավիրում է փորձագետ, որն էլ իր մասնագիտական կարողություններով իրականացնում է տվյալ գույքի շուկայական գնահատում: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ մենք տարբեր  փորձագետների հետ ենք համագործակցում, ովքեր շահում են ծառայությունների մատուցման համար հայտարարված մրցույթը, ինչը, կարծում եմ, կհամաձայնեք, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանն է ուղղված: Այդ գնահատված արժեքից օրենքով սահմանված կարգով 25% պակաս արժեքով արդեն տվյալ գույքը ներկայացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 

Համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, այսինքն՝ մասնակիցը գրանցվելով կարող է քայլեր կատարել և ձեռք բերել իր ուզած գույքը: Կան գույքեր, որոնք, բնականաբար, մեծ հետաքրքրություն են ներկայացնում և անգամ վաճառվում են իրենց գնահատված շուկայական արժեքից բարձր գնով: Գույքեր էլ կան, որոնք գնորդների շրջանում որևէ հետաքրքրություն չեն առաջացնում և դրանք ձեռք բերելով՝ որևէ կերպ չեն կարող օգտագործվել (օրինակ՝ անանցանելի վայրերում գտնվող հողակտորները): Հետևաբար, դրանց գինը շարունակական աճուրդների արդյունքում կարող է անհամեմատ նվազել:

Շատ կարևոր քայլ ենք պատրաստվում անել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի թափանցիկությունն էականորեն բարձրացնելու հարցում: Խոսքս վերաբերում է աճուրդում գտնվող ավտոմեքենաներին: Ծառայությունը պատրաստվում է հաջորդ տարվանից հատուկ պահպանվող տարածքում կազմակերպել Երևանի և մոտ մարզերի վարույթներով աճուրդում գտնվող ավտոմեքենաների բաց ցուցադրություն, այսինքն՝ քաղաքացին կկարողանա իրեն հետաքրքրող մեքենան շաբաթը մեկ անգամ գնալ և տեսնել: Դա էականորեն կնպաստի հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին և կնպաստի գործընթացի թափանցիկության էլ ավելի բարձրացմանը:

-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ արվեցին, որը վերաբերում էր քաղաքացու միակ կացարանին: Ի վերջո, միակ կացարանից ե՞րբ է զրկվում քաղաքացին:

-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման նպատակն էր պարտապանին ընձեռնել սոցիալական տեսանկյունից կարևորվող միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրան զերծ պահել անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից: Արդյունքում բռնագանձում չի կարող տարածվել 28.02.2017 թվականից հետո հարուցված կատարողական վարույթների շրջանակներում քաղաքացի-պարտապանին պատկանող այն միակ բնակարանի վրա հետևյալ միաժամանակյա պայմանների առկայության դեպքում, երբ

պարտապանը հաշվառված է տվյալ բնակարանում,

բնակարանը հանդիսանում է պարտապանի համար մշտական բնակության վայր,

բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4 900 000 ՀՀ դրամ գումարից:

Սակայն, օրենքը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները:

-Վերջերս ոստիկանության ու կառավարության նախաձեռնությամբ համաներման ակտ ընդունվեց, որի արդյունքում չեղարկվեց 13,7 մլրդ դրամի տուգանք՝ ՃԵԿ խախտումների դիմաց: Վարչական ակտերի կատարումը ԴԱՀԿ-ին էին հանձնվել մի քանի տարի շարունակ: ԴԱՀԿ-ը չի՞ կարող ապահովել իրեն վերապահված իրավունքների կատարումը, ինչի պատճառով են նման կուտակումներ առաջանում, գուցե օրենքի փոփոխության և լիազորությունների ընդլայնման կարիք կա՞:

-Ինչպես արդեն նշեցի, Ծառայությունը հոկտեմբերին ավարտել է ՃՈ վարչական ակտերի համաներման գործընթացը: Ըստ օրենքի՝ Ծառայությունը համաներումը չի կիրառել այն վարույթների նկատմամբ, որոնցով հարուցված են եղել քրեական գործեր:

Տվյալ կատարողական վարույթներն ավարտվել էին գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով, կամ պարտապանի և/կամ նրա գույքի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Այսինքն՝ հարկադիր կատարողները կատարել են օրենքով սահմանված բոլոր կատարողական գործողությունները: Գործընթացն առավել խոսուն ներկայացնելու համար նշեմ, որ շուրջ 13,7 մլրդ ՀՀ դրամ չափով տուգանքները վերաբերել են մոտ 108 000 քաղաքացու, ընդ որում՝ նրանցից 75 000-ն ունեցել են մեկից վեց վարչական ակտ: Սա նշանակում է, որ շուրջ 25 000 քաղաքացիների մասով կուտակված են եղել ահռելի չափով տուգանքներ, և այդ անձինք չեն ունեցել գույք կամ եկամուտներ: Պատահական չէ, որ այս մասով կան հարուցված քրեական գործեր:

-Ի՞նչ դատական ակտերի կատարման ժամանակ են բախվում խնդիրների, օրինակ` հաճախ են դեպքերը, երբ դատարանը երեխայի խնամակալ է ճանաչում ծնողներից մեկին, սակայն երեխան մնում է մյուս ծնողի մոտ: Ի՞նչ վիճակագրություն կա՞, ո՞ւմ կամ ինչպե՞ս լուծել այդ խնդիրները:

-Ձեր մատնանշած վարույթը տվյալ դեպքում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթ է՝ երեխայի տեսակցություն կամ մի ծնողից մյուսին երեխայի հանձնում և այլն: Ծառայությունում այսպիսի բազմաթիվ վարույթներ կան, օրինակ՝ միայն Ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնում առկա են ավելի քան 340 կատարողական վարույթներ երեխաների տեսակցություններով:  

Ինչ խոսք, կան վարույթներ, որոնց շրջանակներում տեսակցությունները նորմալ ընթանում են, բայց կան նաև այնպիսի վարույթներ, երբ ծնողն ակնհայտ խոչընդոտում է տեսակցությանը, կամ երեխան չի ցանկանում ծնողի հետ որևէ կոնտակտի մեջ մտնել: Ծնողի կողմից տեսակցություններին խոչընդոտելու առումով ՀՀ քրեական օրենսգրքի 167.1 հոդվածի համաձայն Երևան քաղաքում արդեն 5 գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Նմանատիպ վարույթներն առհասարակ բարդ կատարման են, պահանջում են մեծ ուշադրություն, ներգրավում են մասնագիտացված հոգեբանների և այլն, քանի որ առնչվում են երեխայի լավագույն շահին:

Ընդհանրապես, այս հարցը Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մենք նաև ուսումնասիրում ենք միջազգային փորձը, և կարծում ենք, որ նման դատական ակտեր կայացնելիս մեծ դեր պետք է ունենա սոցիալական աշխատողի ինստիտուտը:

Որպես ամփոփում՝ հարկ եմ համարում նաև նշել, որ չնայած հարկադիր կատարողի պատասխանատու, բարդ և ծանրաբեռնված աշխատանքին՝ Հարկադիր կատարման ծառայությունն անում է ամեն ինչ, որպեսզի պատշաճ կերպով իրականացնի իր գործառույթները:

 

 

Բեթղեհեմ Արաբյան

 
 
 



Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում