Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գավառի նորաբաց թատրոնն իր դռները բացեց հանդիսատեսի առջեւ

ՄՇԱԿՈՒՅԹ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հիմնավերակառուցումից հետո առաջին անգամ իր դռները բացեց թատերասեր հասարակության առջեւ:

Թատրոնի դերասանները բեմադրեցին «Սալոմե» ներկայացումը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ առաջին ներկայացմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նախկին մարզպետներ Ռաֆիկ Գրիգորյանը, Կարեն Բոթոյանը եւ Իշխան Սաղաթելյանը, 2011-2018 թվականներին ղեկավարած մարզպետները, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հյուրեր: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը շնորհավորեց ներկաներին եւ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի նախկին մարզպետներին, ովքեր իրենց ղեկավարած ժամանակահատվածում մեծ աջակցություն են ցուցաբերել թատրոնի շինարարական աշխատանքների ընթացքին եւ գործունեության ապահովմանը:

«Ողջ քալանթարցիներս շնորհակալ ենք՝ այս հոյակապ շինությունը մեզ տրամադրելու համար: Թատրոնի դերասանական կազմը երեբեք չի հուսահատվել, նույնիսկ ամենադժվարին պայմաններում նրանք խաղացել են, հյուրախաղերով շրջել մարզի տարածքում, հույս ունենալով, որ գալու է այս օրը: Այսուհետ այս շքեղ կառույցում նրանք ավելի հարուստ խաղացանկով հանդես կգան՝ հաճույք պատճառելով հանդիսատեսին: Հույս ունեմ, որ մարզի թատերասեր հասարակությունը կվերականգնի նախկին ավանդույթը եւ սիրով ու հետաքրքրությամբ կայցելի թատրոն»,- նշեց թատրոնի տնօրենի պաշտոնակատարը: Հայկ Ղափանցյանը ներկայացրեց նաեւ թատրոնի անցած ճանապարհը՝ սկսած 1892 թվականից, նշելով, որ այն տվել է ճանաչված ու վաստակաշատ դերասաններ. հյուրախաղերով այս թատրոնի բեմում խաղացել են հայ մեծանուն դերասաններ Վահրամ Փափազյանը, Բաբկեն Ներսիսյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը եւ այլոք: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր շնորհավորական խոսքը հղեց դերասանական կազմին, թատրոնի տնօրինությանը, մարզի բնակիչներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել թատրոնի կայացման գործում: « Իսկապես օրը շատ պատմական է:

Հաճելի է ներկա գտնվել այս հանդիսությանը եւ վայելել մեր դերասանների գեղեցիկ կատարումները: Սա միակ կառույցն է, որը համատեղում է բոլոր մարզպետների աշխատանքը: Ես ուզում եմ բոլորիդ անունից շնորհակալություն հայտնել եւ ծափահարել իմ գործընկեր մարզպետներին, ովքեր տարիներ շարունակ աջակցել եւ ուշադրության կենտրոնում են պահել այս հոյակապ կառույցի ստեղծման աշխատանքները: Հավատացած եղեք,եթե պետության տրամադրած այդ միջոցներն ուղղեիք որեւէ ենթակառուցվածքի վերանորոգմանը, բնականաբար դրա կարիքը կար, այսքան տեսանելի եւ անհրաժեշտ չէր լինի, որքան այս թատրոնի առկայությունը: Մեր նորանկախ երկրում նմանակը չունեցող այս կառույցը իր գործունեությամբ կնպաստի մարզում մշակութային եւ համայնքային կյանքի աշխուժացմանը, մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը, ինչի պակասը մենք շատ ունենք:

Սա բոլորիս թատրոնն է, մեր տունը, թող բոլորը այցելեն մեր տուն: Հավատացած եմ, որ նրանք այստեղից մշակութային մեծ բավարարվածությամբ կհեռանան: Մենք էլ մեր հնարավորությունների սահմաներում կնպաստենք այս թատրոնի գործունեությանն ու թատերական կյանքի աշխուժացմանը»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: Թատրոնի բացման առթիվ շնորհավորանքի խոսքեր հնչեցրին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը, դերասաններ, հյուրեր: Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրինության անունից շնորհակալագրեր հանձնվեցին թատրոնի եւ «Սալոմե» ներկայացման դերասաններին, ներկա եւ նախկին մարզպետներին, Գավառի քաղաքապետարանին, թատրոնի կայացման գործում աջակցություն ցուցաբերած բարեգործներին: Մշակութային կյանքում ունեցած ավանդի համար Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակազմը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:

Խոսրով Խլղաթյան

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը