Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ էր իրականում անում Խրուշչովը կոշիկով

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ՄԱԿ–ում հանել է կոշիկը և դրանով սկսել խփել ամբիոնին: Անգամ կա հանրահայտ նկարը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Նույնիսկ մի թեթև ուշադիր նայելու դեպքում երևում է, որ այդ նկարը մոնտաժված է, ընդ որում՝ այնքան անտաղանդ ձևով, որ ամեն ինչ պարզ երևում է: Հարցն այն է, որ կա նաև այս նկարի օրիգինալը, որտեղ երևում է, որ Նիկիտա Սերգեևիչը բռունցքն է թափահարում: Այն, որ Խրուշչովը հանել է կոշիկը և թմբկահարել ՄԱԿ–ի ամբիոնը, տարածել են արևմտյան ռադիոկայանները, իսկ այն ժամանակ հասարակ ժողովուրդը լսում և հավատում էր նրանց: Ի դեպ, Կրեմլը ժամանակին պաշտոնապես հերքել էր այդ տեղեկատվությունը: Իրականում այդ օրը, կապված Խրուշչովի կոշիկի հետ, ՄԱԿ–ում իրոք ինչ–որ բան եղել է: 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ընթանում էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 15–րդ խորհրդաժողովը: Խրուշչովը խորհրդային պատվիրակության հետ միասին ամեն կերպ փորձում էր խափանել այդ խորհրդաժողովը: Ըստ ժամանակակիցների պատմածների, Նիկիտա Խրուշչովը, Անաստաս Միկոյանը, Վիկտոր Սուխոդրևը (Խրուշչովի անձնական թարգմանիչը) և պատվիրակության մյուս անդամները հիմնական զեկույցի ժամանակ փորձում էին ամեն կերպ ցույց տալ, որ զեկույցը անհետաքրքիր է, նրանց պետք էր դահլիճի և լրագրողների ուշադրությունը շեղել հիմնական քննարկվող հարցից, որը, ի դեպ, շատ սուր հարց էր՝ ընթանում էր «հունգարական հարցի» քննարկումը (1956 թվականին Հունգարիայում իրականացված հեղափոխության և ԽՍՀՄ–ի կողմից այն ուժով ճնշելու հարցը): Մասնավորապես Խրուշչովը Ֆիլիպինները ներկայացնող դիվանագետին անվանեց «ամերիկյան իմպերիալիզմի ծառա», քանի որ վերջինս կոչ էր անում խորհրդային բանակը դուրս բերել Արևմտյան Եվրոպայից և ազատություն տալ այդ երկրներին: 

Այդ օրը Խրուշչովը ամառային բաց կոշիկներ էր հագել՝ մոտավորապես սանդալների տեսքով կոշիկներ: Հիմնական զեկույցի ժամանակ նա հանեց մի կոշիկը և հատուկ սկսեց երկար նայել դրան, ապա բարձրացնելով գլխի մակարդակին՝ թափահարեց՝ իբր թե այնտեղ եղած ինչ–որ քար գցելու նպատակով, հետո էլ թեթև խփեց սեղանին, քանի որ քարը դուրս չէր գալիս: Սրանով նա ընդամենը ուշադրություն էր գրավում, և դա նրան հաջողվեց: Կա այս ամենի նաև ուրիշ նկարագրություն: Այդ նիստին ներկա Life ամսագրի լուսանկարիչ Ջոն Լոնգարդը փաստում է, որ Խրուշչովը հաստատ կոշիկով չի թմբկահարել սեղանը, չնայած զգացվում էր, որ հաստատ ցանկանում էր դա անել: Ըստ նրա, Նիկիտա Սերգեևիչը հանել է կոշիկը, այն դրել սեղանին և ցույց տվել, որ պատրաստվում է թմբկահարել դրանով: Այդ պահին դահլիճի բոլոր լրագրողներն իրենդ ֆոտո և տեսախցիկները ուղղել են նրան՝ սպասելով հետագա գործողությունների, բայց նա ընդամենը հագել է կոշիկը և ուղղվել դեպի ամբիոն, քանի որ նախագահողը նրան ելույթի է հրավիրել: Ըստ Լոնգարդի, եթե Խրուշչովը կոշիկով հարվածեր սեղանին, ապա անկասկած դա կարձանագրեին տեսա և ֆոտոխցիկները, քանի որ նրանք հաստատ չէին կորցնի այդ պահը: ՄԱԿ–ի գագաթաժողովում արձանագրված այս դրվագը ունի ևս մի նկարագրություն: Դահլիճում իսպանական պատվիրակությունը նստած էր խորհրդային պատվիրակությունից առաջ և մի քիչ ներքև: 

Այդ ժամանակ դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ–ի և ֆրանկոյական Իսպանիայի միջև խզվել էին դեռևս 1939 թվականից: Պարզ է, որ դահլիճում այս պատվիրակությունների միջև թեթև խոսքուկռիվ է եղել: Այդ ժամանակ էլ հենց Խրուշչովը հանել է կոշիկը և դրել սեղանին այնպես, որ կոշիկը համարյա դիպչեր իր առջև նստած իսպանացու ծոծրակին՝ դրանով իսկ դահլիճում աշխույժ ծիծաղ առաջացնելով: 

Դե ինչ, հաստատապես կարելի է ասել, որ «կոշիկային դիվանագիտության» սկիզբը հենց ԽՍՀՄ–ի էքսցենտրիկ ղեկավար Նիկիտա Խրուշչովն է դրել: Իսկ արդեն հետո լրագրողի կողմից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ կոշիկ թռավ Իրաքում, իսկ արդյունքում, ասում են, Բուշը մեծ՝ մոտավորապես 44 համարի հետք թողեց Իրաքի պատմության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը