ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆԻՍԻ). Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Oրի­նա­կա՞ն է ար­դյոք դե­ռա­հաս­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։ 

website by Sargssyan