Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բալային համակարգը կզգոնացնի, բայց միայն դրանով խնդիրները չեն վերանա. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, նախատեսվող բալային համակարգի ներդրումը թույլ կտա ավելի շատ կարգապահ վարորդներ ունենալ: Նշենք, որ բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից: Խոսելով նախատեսվող համակարգի, ինչպես նաև երթևեկության մեջ առկա ներկայիս խնդիրների մասին՝ Տ. Քեյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց նախագծի կարևորության մասին: 

«Քաղաքացիների շրջանում շատ դժգոհողներ կան, թե վարորդական իրավունքներից զրկվելու հոսք է լինելու: Բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ կարգապահ վարորդները դժվար թե ինչ-որ խնդիրների առաջ կանգնեն բալային համակարգի ներդրմամբ: Շատ կարևոր է, որ բոլորն իրազեկված լինեն, երթևեկեն ըստ օրենքի և հետագայում այլ բարդությունների առաջ չկանգնեն: Նախագծի հիմքում մարդկանց վարորդական իրավունքից զրկելու միտում դրված չէ, սա սթափեցնող նախագիծ է», - ասաց նա՝ հավելելով, որ բացի այդ, վարորդներին հնարավորություն է տրվելու քննություն հանձնել և վերականգնել բալերը:

«Սա նաև թույլ կտա, որ նորից ուսումնասիրեն ճանապարհային երթևեկության կանոնները, թարմացնեն իրենց գիտելիքները: Նպատակը ոչ թե պատժելն է, այլ կարգապահ վարորդ ունենալը: Փորձը ցույց տվեց, որ տուգանքներն արդյունավետ չեն»,-նշեց մեր զրուցակիցը:

Բացի բալային համակարգի վերաբերյալ արված առաջարկներից, որոնք, ի դեպ, ընդունվել են, հ/կ-ն նաև այլ առաջարկներ է արել, որոնք վերաբերում են թե՛ ճանապարհների անհրաժեշտ վերանորոգումներին, թե՛ ճանապարհային գծանշումներին, թե՛ լուսացույցների արդիականացմանը. «Ներկայում բոլոր համապատասխան օղակների հետ քննարկումներ են իրականացվում, որ դրանք ներառվեն նաև հաջորդ տարվա բյուջեում, և հնարավորինս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն երթևեկության համար, որովհետև ասել, թե միայն բալային համակարգով երթևեկությունն անվտանգ կդառնա, սխալ կլինի: Հիմնական ուղղվածությունը ճանապարհների որակի բարելավումն է: Բալային համակարգն ինչ- որ չափով կզգոնացնի վարորդներին, բայց մենք գիտենք, որ մեքենան կարող է շարքից դուրս գալ անորակ ճանապարհների հետևանքով:

Մենք նաև մի շարք առաջարկներ ենք արել Երևանի քաղաքապետարանին՝ կապված դիտահորերի՝ դրանց բացակայության կամ սխալ տեղադրված լինելու հանգամանքի հետ: Դիտահորերը ևս վթարածին են: Այսինքն՝ մեր կողմից բարձրաձայնվում են բոլոր խնդիրները, որ մեր երկրում երթևեկությունը հնարավորինս անվտանգ կազմակերպվի»:

Տ. Քեյանը նաև շեշտեց՝ որպեսզի հասկանանք, թե ինչի դեմ ենք ուզում պայքարել, պետք է հասկանանք, թե վթարներն ինչի հետևանքով են առաջացել. «Ներկայում ունենք միայն վիճակագրական տվյալներ, որ, օրինակ, մահվան ելքով վթարների մեծ մասն արագության գերազանցման և խմածության դեպքերն են: Բայց չունենք վերլուծություն, թե արդյո՞ք դա է հանդիսացել վթարի պատճառը: Կարող է պատճառը ճանապարհի անբարենպաստ վիաճա՞կն է եղել: Փորձ է արվում նաև այդ ուղղություններով վերլուծություններ անել, որ սկսեն պայքարել այն խնդրի դեմ, որը վթար է ստեղծում»:

Անդրադառնալով նաև ՃՈ մեքենաների սակավության խնդրին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այժմ ուսումնասիրվում է մի շարք երկրների փորձը՝ պարետային համակարգի ներդրման համար. «Ըստ իս՝ առաջիկայում կլինի նաև այդ համակարգի ներդրումը, ըստ որի՝ փողոցում կտեսնենք շրջիկ մեքենաների և ոստիկանների, որոնք ոչ միայն երթևեկության, այլև քաղաքացիների անվտանգությունը կապահովեն: Արդյունավետության առումով մենք ուսումնասիրություն չունենք, բայց ՃՈ-ի կողմից վստահեցնում են, որ Վրաստանի փորձն այդ առումով շատ դրական է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին