Քաղաքապետին զեկուցելիս ազնիվ ու անաչառ է պետք լինել. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը. «Փ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Անմեղ թվացող իրավիճակներ, հոգեբանական ներազդեցություններ...... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հետընտրական Հայաստան՝ կեղծ օրակարգերով ու կուլիսային ռիսկերո... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Միլանը» միավորներ կորցրեց Կարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության կորուստները Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել The Economist-ը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր Գյումրու ծննդատունը վստահեցնում է, որ իրենց մոտ 85-ամյա կին չի ծննդաբերել ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի պարեկային ոստիկանություն Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սթոլթենբերգ․ ԵՄ-ն չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգումից հետո բացեց դռները Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Չինաստանի քաղաքացին փորձել է Մերձծովյան երկրամասից ապօրինի կերպով ճապոնական սյուրիկեններ տանել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը տոնում է 20-ամյակը «Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը. Ջաբեր Ալմարզուքի Վիրավորումների դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հանգամանքներում. ՊՆ պարզաբանումը Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. Պուտին Երեւանն ու Մոսկվան ինտենսիվ երկխոսություն են վարում ռուսական վարկի իրականացման հարցով. ՌԴ դեսպան Վերջին տարիներին թենիսը շատ է փոխվել. Ռոջեր Ֆեդերեր ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը Հիմա արևմուտք թե՞ Եվրասիական տիրույթ Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

«Բանանցի» լեգեոներ. «Հայաստանում մարդիկ շատ բարեկամաբար են տրամադրված հյուրերի հանդեպ, շատ սիրալիր են և հյուրընկալ»

«Բանանց» Ֆ.Ա.-ի լեգեոներներ Ադամու Աբդուլահին և Պապ Աբդու Կամարան հարցազրույց են տվել ակումբի մամուլի ծառայությանը, որի ընթացքում խոսել են ակումբի նպատակների, իրենց կարիերայի և այլ հետաքրքիր թեմաների մասին:

- Նախևառաջ կցանկանայի հարցնել Ձեզ Հայաստանի մասին, արդյոք հավանու՞մ եք երկիրը, մշակույթը, մարդկանց:

Ա. Ադամու - Անշուշտ հավանում եմ Հայաստանը ինչպես նաև մայրաքաղաք Երևանը, այստեղ մարդիկ շատ բարեկամաբար են տրամադրված հյուրերի հանդեպ, շատ սիրալիր են և հյուրընկալ:

Պ. Կամարա - Երևանը հիանալի քաղաք է, շատ հյուրընկալ բնակիչներով, առայժմ ավելին չեմ կարող ասել երկրի մասին, քանի որ շատ չեմ շրջագայել, միշտ կենտրոնացած եմ մարզումների և հանդիպումների վրա:

- Ո՞րն էր հիմնական պատճառը, որ դրդեց Ձեզ ընդունել «Բանանց» Ֆ.Ա.-ի հրավերը:

Ա. Ադամու - Այստեղ խաղալը ինձ համար նոր հնարավություն էր իմ խաղը բարելավելու և զարգանալու համար:

Պ. Կամարա - «Բանանցը» հայկական լավագույն թիմերից մեկն է, այդ իսկ պատճառով ես այստեղ եմ, ինչպես նաև այստեղ ես ստանում եմ բավականաչափ խաղային պրակտիկա:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք դուք այս մրցաշրջանից, որը կարող է լինել ակումբի ամենամեծ նվաճումը:

Ա. Ադամու - Մենք պետք է հաղթենք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, եթե ոչ, ապա գոնե պետք է նվաճենք գավաթը, վատագույն դեպքում լինենք 2-րդ հորիզոնականում: Եթե մենք խաղանք այնպես, ինչպես երկու ամիս առաջ էինք անում ապա կարող ենք նվաճել երկու տիտղոսը միաժամանակ:

Պ. Կամարա - Մենք պետք է հաղթենք բոլոր հնարավոր մրցաշարերում, այո դա շատ բարդ է, բայց մենք այստեղ ենք որպեսզի կռիվ տանք դաշտում, մեր նպատակներին հասնելու համար:

- Ինչպե՞ս եք տրամադրվում խաղերից առաջ, արդյոք ունեք որևէ թալիսման:

Ա. Ադամու - Բոլոր խաղերից առաջ ես աղոթում եմ, միայն Աստված կարող է մեզ օգնել, թալիսմանի կարիք չի լինում, եթե հավատում ես Աստծոն:

Պ. Կամարա - Խաղադաշտ մտնելուց առաջ միշտ աղոթում եմ:

- Ո՞րն է Ձեր ամենամեծ հաջողությունը ֆուտբոլում:

Ա. Ադամու - Իմ նվաճած միակ տիտղոսը եղել է միջմրցաշրջանային ընկերական մրցաշարի չեմպիոնի կոչումը «ԱՍՊԱ Ակադեմի» թիմի կազմում, սակայն ես վստահ եմ, որ իմ մեծագույն հաջողությունները դեռ առջևում են:

Պ. Կամարա - Ամենամեծ հաջողությունը, որ գրանցել եմ եղել է բելգիական «Ստանդարտի» հետ Բելգիայի գավաթի խաղարկությունում հաղթանակը, ինչպես նաև նույն տարում Չեմպիոնների լիգային մասնակցելը:

- Ո՞ր ֆուտբոլիստի խաղից եք Դուք ոգեշնչվում, ով մեծ ազդեցություն է թողել Ձեզ վրա:

Ա. Ադամու - Կարճ կպատասխանեմ՝ Կրիշտիանու Ռոնալդու (ժպտում է, խմբ.):

Պ. Կամարա - Ես միշտ ոգեշնչվել եմ Յայա Տուրեի խաղից, նա ֆանտաստիկ էր:

- Մանուկ ժամանակ ո՞ր թիմում էիք երազում խաղալ:

Ա. Ադամու - Երբ երեխա էի, դեռ չգիտեի թիմերի անունները և նրանց տարբերում էի մարզաշապիկի գույներով, միշտ ասում էի սպիտակներն են լավ խաղում և կարմիրները, նկատի ունենալով Մադրիդի «Ռեալին» և «Մենչեսթեր Յունայթեդին»: Եվ միշտ ինքս ինձ ասում էի, որ հրաշալի կլիներ եթե մի օր խաղայի կարմիրների կազմում («Մանչեսթեր Յունայթեդ», խմբ.):

Պ. Կամարա -Ես նույնպես միշտ երազել եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

- Ո՞վ է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ձեզ համար:

Ա. Ադամու - Կրիշտիանու Ռոնալդու և վերջ:

Պ. Կամարա - Ես կառանձնացնեմ երեք ֆուբոլիստի՝ Լիոնել Մեսսի, Ռոնալդու և Մբապե, իսկ եթե ընտրեմ նրանցից մեկի, ապա՝ Լիոնել Մեսսի:

- Ո՞րն է Ձեր ֆուտբոլային երազանքը:

Ա. Ադամու - Ֆուտբոլը խաղալը մեծագույն հաճույք է ինձ համար, և ցանկանում եմ մի օր խաղալ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում:

Պ. Կամարա - «Բանանցի» հետ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը, դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ և այնտեղ խաղալ «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ:

- Արդյոք ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ձեզ տեսնու՞մ եք որպես մարզիչ:

Ա. Ադամու - Ոչ, կարծում եմ չեմ կարող մարզիչ լինել, քանի որ չեմ սիրում գոռալ մարդկանց վրա, իսկ գոռալը մարզչի պարտականություններից մեկն է, երբ իմ մարզիչը գոռում է ինձ վրա դա ես նորմալ եմ ընդունում, քանի որ գիտեմ, որ նա անում է դա, որպեսզի ուղղի իմ սխալները և օգնի զարգանալ, սակայն ինձ համար դա անելը գրեթե անհնար է, այնպես որ ես կնախընտրեմ գործակալի աշխատանքը:

Պ. Կամարա - Այո իհարկե, ես շատ եմ ցանկանում խաղակոշիկները մեխից կախելուց հետո դառնալ մարզիչ, նույնիսկ արձակուրդներիս ժամանակ ուսումնասիրում եմ մարզչական ձեռնարկներ, խորհուրդներ եմ հարցնում ընկերոջիցս, ով այժմ մարզչական գործունեությամբ է զբաղվում Ֆրանսիայում:

- Որտե՞ղ եք տեսնում Ձեզ 5 տարի հետո:

Ա. Ադամու - Դժվար կլինի այդ հարցին պատասխանելը, որովհետև միայ Աստծուն է հայտնի թե ինչ է սպասվում մեզ ապագայում:

Պ. Կամարա - Կարծում եմ 5 տարուց կարող եմ լինել ֆուտբոլային գործակալ:

website by Sargssyan