Թրամփը չեղարկել է Պուտինի հետ նախատեսված հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նման որոշում Թրամփը կայացրել է Կերչի նեղուցում կատարված միջադեպի հարցով զեկույցին ծանոթանալուց հետո: Նրա խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:
«Ես կրկին սպասում եմ բովանդակալից գագաթնաժողովի, հենց որ իրավիճակը կարգավորվի», - Twitter-ում գրել է ԱՄՆ ղեկավարը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռևս պաշտոնական տեղեկություն չունի հանդիպման չեղարկման մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում 3 ուկրաինական ռազմանավ է կալանավորվել՝ ՌԴ սահմանը հատելու համար: Նավաստիները նույնպես կալանավորվել են երկու ամսով: