Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սաակաշվիլին Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ է արել Գիշերը 2-ին ծաղիկներն էի ջրում, տեսա՝ ծառից ծուխ է դուրս գալիս Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա» Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Շաքիի ջրվեժի մոտ գտնվող գետից Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Վրաստանի իրադարձությունները Հայաստանի համար Շիրակի մարզի գյուղական համայնքները հաշվարկում են կարկտահարության վնասները 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը՝ Միլանում եւ Կորտինա դ՝Ամպեցոյում Շիրակի ոստիկանական բաժանմունքներ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». ոստիկանություն (տեսանյութ) Օր 5-րդ. ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են. ուղիղ միացում Թբիլիսիից «Եթե դուք այդպես շարունակեք, ապա երկրում շաբաթը ուրբաթից շուտ կարող է գալ» Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Opel Astra-ն բախվել է Mercedes-ին և գլխիվայր շրջվել, կա տուժած. Shamshyan.com

Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Փայլանի թվիթերյան էջից:

 Գարո Փայլանը, մեկ առ մեկ ներկայացնելով իշխանամետ թերթերին, քննադատել է նրանց: Նա Մեջլիսում ներկայացրել է թուրքական «Սաբահ», «Յենի Շաֆաք», «Միլլիեթ», «Թուրքիյե», «Սթար» թերթերը և ամոթանք տվել դրանց անձնակազմին:

«Մեր ժամանակներում Թուրքիայում գործող մամուլը ունի երկու ճանապարհ. կամ պետք է գովաբանի սուլթանին, կամ լինի ազատ: Ազատ մամուլ լինելն ունի իր գինն ու դժվարությունները, դրանք են բռնաճնշումները, գովազդի սահմանափակումը, ձերբակալությունները»,-ասել է պատգամավորը:

 Փայլանը նշել է, որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում:

«Նրանք (իշխանությունները) ցանկանում են, որ մարդիկ թերթ չկարդան, չքննադատեն, հարցեր չտան, սակայն դա, նախ և առաջ, վնասում է Էրդողանին, քանի որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում»,-ասել է Փայլանը:

website by Sargssyan