Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքական դեժավյու. փոխվել են միայն դերակատարները. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախընտրական քարոզարշավի առաջին աշխատանքային շաբաթն արդեն անցած կարելի է համարել, և վերջին օրերին տեղի ունեցածը բավարար է որոշակի եզրահանգումներ անելու համար: Արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ այս քարոզարշավով ոչ թե վճռվում է ընտրության հաղթողը, այլ ուրվագծվում է այն քաղաքական համակարգը, որում ապրելու ենք առաջիկա տարիներին: Համակարգ ասելով՝ նկատի ունենք ոչ միայն այն ուժերին, որոնք մասնակից են լինելու քաղաքական պրոցեսներին, այլև այն լեզվամտածողությունը, այն խաղի կանոնները, որի շրջանակներում գործելու է համակարգը: Ըստ այդմ, քարոզարշավը պետք է դիտարկել որպես ապագա համակարգի ձևավորման պրոցես: Քարոզարշավային վերջին օրերը ցույց տվեցին, որ մեծ հաշվով փոխվելու են դերակատարները, փոխվելու են դերակատարների ուժային համամասնությունները, բայց այն խաղի կանոնները, այն լեզուն, որով քաղաքական ուժերը խոսում են միմյանց ու հանրության հետ, չի փոխվելու:
 
Հանրապետականներն, օրինակ, գնում են դասական արխայիզմի ճանապարհով՝ մի կողմից իրենց կուսակցության արխիվներից վեր հանելով կոնսերվատիզմի ու ազգային արժեքների մասին դրույթներ ու դրանք թափահարելով, մյուս կողմից էլ, պատեհ անպատեհ քննադատելով, ընդհուպ դիմելով ժամանակին իրենց դեմ կիրառվող քարոզչական հնարքներից մեկին՝ իշխանությանը անվանելով հող հանձնողներ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հարցում փոխզիջումների հնարավորությունը: Ասել է թե, ՀՀԿ–ն, կորցնելով իշխանությունը, մի կողմից հետ է գնացել իր կուսակցության ակունքներ, մյուս կողմից ինտեգրվել է հայաստանյան ընդդիմադիր իռացիոնալ դիսկուրսի կանոններին ու այդ կանոնների շրջանում բավական հարմարավետ խաղում է:
 
Մեծ հաշվով, հեղափոխական իշխանությունն էլ իրեն պահում է նախորդ իշխանության նման՝ սեփական հաղթանակի մեջ խիստ համոզված: Իհարկե, Փաշինյանը առաջին իսկ օրվանից հրաժարվել է քարոզարշավի պաշտոնական լեզվից ու առավել ժողովրդական, առօրեական լեզվով է խոսում մրցակիցների ու հասարակության հետ: Բայց ինքնին իշխանության պահվածքը, սկսած Երևանի կենտրոնը իրենց նախընտրական պաստառներով ողողելուց, վերջացրած նախկինում արված գործերը նախընտրական քարոզարշավի փաթեթավորմամբ ներկայացնելուց, կրկին հիշեցնում է անցյալը:
 
Փաստացի, հեղափոխությունը Հայաստանում փոխեց դերակատարների տեղերը, դերակատարների ուժային համամասնությունը, բայց չփոխեց դերակատարների միջև հարաբերությունների ոճը, բովանդակությունը, ընդհանրապես քաղաքական դիսկուրսի բովանդակությունը: 
 
Այս տրամաբանությունն, ընդ որում, առայժմ է միայն դրսևորվում քարոզարշավի ընթացքում: Առաջիկայում այն դառնալու է ընդհանրապես քաղաքական համակարգի տրամաբանություն: Խորհրդարանը լինելու է այդ տրամաբանության արտացոլումը: Ինչպես քարոզարշավը, այնպես էլ խորհրդարանը լինելու են այն ուղենիշների սահմաններում, որոնք ակտիվորեն սահմանվում են հիմա: 
 
Մեծ հաշվով, իհարկե, կարճ ժամանակում սպասել, որ կփոխվի մի երևույթ, որ կարծրացել ու դեգրադացվել է նախորդ տարիների ընթացքում, անհույս լավատեսություն է: Մյուս կողմից էլ հարց է ծագում, եթե ոչ հիմա, ապա երբ պետք է դրվեին քաղաքական նոր բովանդակության հիմքերը: Իշխանությունն այս հարցում ունի էական առավելություն. նա է թելադրում քաղաքականության ռիթմը: Վստահաբար չէինք ունենա այն ցածրակարգ հակաքարոզչության մթնոլորտը, որ այսօր ունենք, եթե Փաշինյանը իր քարոզարշավը սկսեր ավելի բարձր նշաձողից՝ շանս չտալով մրցակիցներին վերադառնալ իրենց համար հարազատ ու հարմարավետ հռետորաբանության մակարդակ: Կան տարբեր կարծիքներ, որ Փաշինյանը մի կողմից ուզում է ՀՀԿ–ին տեսնել խորհրդարանում, մյուս կողմից էլ, ընդհակառակը, ամեն ինչ անում է, որ նրանք չհայտնվեն այնտեղ: Առայժմ առկա ազդակները, սակայն, հուշում են, որ իշխանությունն իր սահմանած նշաձողով շանս է տալիս ՀՀԿ–ին դրսևորվել այնպես, ինչպես նրանք հիմա դրսևորվում են:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ