ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչի՞ պետք ա բանվորը ճղած, կարկատած հագուստ կրի․ Փաշինյան (տ... ՎԻԴԵՈ
ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտ... ԲԼՈԳ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Մեր երկիրը՝ բյու­ջե­տա­յին զբո­սաշր­ջու­թյան յոթ ուղ­ղու­թյո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 17.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Ինչի՞ պետք ա բանվորը ճղած, կարկատած հագուստ կրի․ Փաշինյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Փաշինյանը Եղվարդում է՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին. ՈՒՂԻՂ Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Եվրո-2020․ Եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 16-ը հայտնի են

«Թատրոնը կկործանվի, եթե գումար բռնագանձեն». դատական հայց՝ ընդդեմ Արտաշատի թատրոնի

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ թատրոնի։

Մնացականյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին հաստիքին, անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշումը, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը, իսկ աշխատանքում չվերականգնելու դիմաց բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը։

Այսօր՝ նոյեմբերի 30–ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը հայտարարեց, որ Հայկ Մնացականյանի հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել, քանի որ դերասանների մեծ մասը՝ 14-15 հոգի, հրաժարվել են աշխատել նրա հետ։ Ռոստոմյանի խոսքով՝  վերջին երեք տարվա ընթացքում Մնացականյանը ներկայացումներ չի բեմադրել, սակայն նախորդ տնօրենը նրան «ոչինչ չանելու համար» հավելավճարներ է տվել։ 

«Ես նրան ասել եմ, որ դու ոչ մի ռեժիսորից լավը չես. շատ են դեպքերը, երբ դերասանները չեն ընդունել գեղարվեստական ղեկավարին։ Օրինակ Վարդան Աճեմյանին իր 4 ուսանողները չցանկացան տեսնել թատրոնում և Աճեմյանը չմտավ թատրոն»,–ասաց նա։

Ռոստոմյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ի օգուտ թատրոնի, իսկ վերաքննիչ դատարանը բավարարել է Մնացականյանի բողոքն ու գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։

Թատրոնի տնօրենը կասկածներ ունի, որ Հայկ Մնացականյանը կարող է ազդել դատական որոշումների վրա.

«Առաջին ատյանի դատարանի վերջին նիստից հետո խոսում էինք, որ  թատրոնը կկործանվի, եթե այդպիսի գումարներ բռնագանձեն։ Դատապաշտպանը հայտարարեց, որ դատարանի նախագահը՝ Գագոն,  Վարդանի «ճուտն» է, Վարդանն էլ Հայկ Մնացականյանի բարեկամն է։ Համոզված ենք, որ այստեղ տեղի է ունեցել զանգ, որ ի վնաս թատրոնի հարցը լուծվի»,–ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Ռոստոմյանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թ. դեկտեմբերին։

website by Sargssyan