ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նոյեմբերին նավթի գների անկումը 10 տարում ամենաուժգինն է

Նոյեմբերին նավթի գների անկումը 10 տարում ամենաուժգինն է, փոխանցում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով ֆինանսական Investing.com առցանց պարբերականը:

Ամսվա սկզբի համեմատությամբ Brent տեսակի նավթի գինը նվազել է 21,6 տոկոսով: Նոյեմբերի 30-ին Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները լոնդոնյան ICE բորսայի սակարկություններում մեկ բարելի դիմաց կազմել են 58,58 դոլար: Նոյեմբերին WTI տեսակի նավթն էժանացել է 22,4 տոկոսով: Ուրբաթ նյույորքյան ապրանքային բորսայում WTI-ի հունվարյան ֆյուչերսի արժեքը մեկ բարելի դիմաց կազմել է 50,5 դոլար:

2008 թվականի հոկտեմբերին Brent-ը մեկ ամսում էժանացել էր 33,4 տոկոսով, իսկ WTI-ն՝ 32,6 տոկոսով:

«Ինտերֆաքսը» հայտնում է, թե մտավախություններ կան, որ նավթի արդյունահանման չնվազեցման դեպքում շուկային սպասում է առաջարկի հերթական ավելցուկ, որը 2014 թվականին հանգեցրել էր գների անկման: Միաժամանակ, ինչպես հայտնել է Bloomberg-ը, ՕՊԵԿ-ի տնտեսական հանձնաժողովը կազմակերպությանը խորհուրդ է տվել 2018-ի հոկտեմբերի համեմատությամբ նավթի արդյունահանումը օրական 1,3 մլն բարելով կրճատել՝ հաջորդ տարի առաջարկի ավելցուկից խուսափելու համար: Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախատեսված է ՕՊԵԿ+-ի նախարարական մոնիթորինգային կոմիտեի նիստը, որի ժամանակ այս առաջարկը կարող է քննարկվել: Սակայն հանձնաժողովի խորհուրդները կատարման համար պարտադիր չեն:

website by Sargssyan