ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա 2019-ին. վարչապետի խորհրդական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը: Այս մասին РБК գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
«ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում: Հանդիպումը կկայանա դեկտեմբեր 6-ին Սանկտ Պետերբուրգում: Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու: Օրակարգն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման բոլոր մասնակիցներին», - ասել է Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում մինչև դեկտեմբերի 31-ը, այդ իսկ պատճառով նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա միայն նոր տարվա շեմին:
Աղբյուրն ընդգծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանին: