Մեկ օրում ավելի քան 900 սիրիացի է վերադարձել հայրենիք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին մեկ օրում ավելի քան 190 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա, ավելի քան 720 փախստական էլ Հորդանանից է վերադարձել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Վերջին մեկ օրում արտասահմանյան երկրների տարածքից 922 փախստական է վերադարձել Սիրիա, նրանց թվում՝ 401 կին և 462 երեխա», - ասվոմ է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նույն ժամանակահատվածում երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 605 սիրիացի:
Ռուսական կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում 11.4 հեկտար տարածք են ականազերծել երեք նահանգում:
«Հայտնաբերվել և ոչնչացվել է 64 պայթյունավտանգ առարկա, այդ թվում և 3 ինքնաշեն պայթուցիկ սարք», - ասվում է հաղորդագրության մեջ: