Փարիզում ոստիկանական գործողությունների հետևանքով վիրավորվել են RT France-ի թղթակիցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRT France հեռուստաալիքի թղթակից Լյուկա Լեժեն, որը վիրավորվել է Փարիզում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ, ասել է, թե հատուկ նշանակության ուժերը կարող էին հասկանալ, որ ինքը լրագրող է. այս մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ RT France ղեկավար Քսենիա Ֆյոդորովային տեղեկացրել էր, որ ցուցարարների և ոստիկանների միջև բախման ժամանակ վնասվածքներ են ստացել հեռուստաալիքի թղթակիցներից երկուսը: Նրանք վիրավորվել են Ելիսեյան դաշտերում ոստիկանների նետած արցունքաբեր գազի նռնակից:
«Ես Հաղթանակի կամարի մոտ էի գտնվում, երբ պայթեց նռնակը, բեկորներն ինձ էին հասել՝ վնասելով ծնոտս: Հարվածը շատ ուժեղ էր: Այն եկել էր հատուկ նշանակության ուժերի կողմից: Նրանք կարող էին հասկանալ, որ ես լրագրող եմ: Երբ կրակում էին ոստիկանական ուժերը, ինձ ցուցարարի տեղ չէին դրել», - գրել է լրագրողը: