Հայաստանին ռուսական «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման մասին պայամանագիրը կստորագրվի առաջիկայում. Դավիթ Տոնոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը և Ռուսաստանն ավարտում են Երևանին «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման շուրջ պայմանագրի կնքման գործընթացի նախապատրաստումը:
Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ հայկական կողմը ձգտում ենք շատ արագ ավարտել գործընթացը, այժմ մոտենում են պայմանավորվածությունները հաստատելու, ստորագրելու ավարտական փուլին:
«Ներպետական գործընթացներ են տարվում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում», - ասել է Տոնոյանը:
Տոնոյանի փոխանցմամբ, ներպետական մակարդակով ավարտվում են սպառազինում ձեռք բերելու նպատակով Հայաստանին 100 մլն դոլարի ռուսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կնքման ընթացակարգերը, հատկապես՝ որոշ հատուկ տեխնիկաների մատակարարման հարցում:
Սպառազինության նոր վարկի տրամադրման մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017-ի հոկտեմբերի 24-ին: Վարկը Հայաստանին տրամադրվում է 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ մարման 15 տարի ժամկետով: