«Իմ քայլի» քարոզարշավը՝ Եղեգնաձորում (ուղիղ)
ОБЩЕСТВО«Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Վայոց Ձորի մարզում:
Փաշինյանի և թիմակիցների հերթական կանգառը մարզկենտրոն Եղեգնաձորն է:
Այսօր դաշինքի առաջնորդը հանդիպելու է նաև Արենու բնակիչների հետ:
Ժամեր առաջ վարչապետի պաշտոնակատարը ելույթ ունեցավ Ջերմուկի և Վայքի բնակիչների առջև:
Իսկ մինչ Վայոց Ձորի մարզ ուղևորվելը «Իմ քայլը» դաշինքը նախընտրական հանրահավաք անցկացրեց Սիսիան քաղաքում:
Այստեղ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են նորից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի.
«Եթե տեսնենք, որ խորհրդարանական համակարգը պետք է փոխել, վերադառնալ նախագահական համակարգի, մենք կաշկանդված չենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: