Իսրայելական ոստիկանությունը բերման է ենթարկել 40 բուժաշխատողի, ովքեր ուսման ավարտի մասին կեղծ հավաստագրեր են ստացել ՀՀ-ում. լրատվամիջոցներ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել 40 բուժաշխատողի: Նրանց կասկածում են աշխատանքի ընդունվելիս ավարտական կեղծ դիպլոմներ ներկայացնելու մեջ, որոնք ստացել են հայկական բուհերում:
Իսրայելական newsru.co.il-ը, հղում անելով ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ իրականացվել է «Սպանության լիցենզիա» գործողությունը, ինչի շրջանակներում էլ բերման են ենթարկվել բուժաշխատողները: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ այս անձինք համապատասխան կրթությունը լիարժեք չեն ստացել, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտականությունները, սակայն ստացել են համապատասխան հավաստագրերը:
Հետաքննությունը սկսվել է, երբ Առողջապահության նախարարությունը ահազանգ է ստացել: Ապա գործի քննություն է ընթացել, ընդ որում գաղտնի, և երբ ոստիկանությունը ձեռք է բերել բավարար ապացույցներ, կասկածյալները բերման են ենթարկվել: