Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին խուսափել Ֆրանսիա մեկնելուց
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին զգուշանալ Ֆրանսիա մեկնելուց՝ կապված այդ երկրում բենզինի թանկացման դեմ մեծամասշտաբ բողոքի ցույցերի ու դրանց զուգակցող զանգվածային անկարգությունների հետ, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
ԱԳՆ-ը նախ կոչ է արել Ֆրանսիայում և հատկապես մայրաքաղաք Փարիզում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հնարավորության սահմաններում հեռու մնալ ցույցերի անցկացման վայրերից, իսկ Ֆրանսիա մեկնել պատրաստվողներին հորդորել խուսափել ուղևորությունից:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:
Հայտնի է, որ բենզինի գների ծրագրված թանկացման դեմ բողոքող տասնյակ հազարավոր ֆրանսիացիների ու ոստիկանների բախման հետևանքով անցած հանգստյան օրերին տուժել է ավելի քան 100 մարդ, հրկիզվել են բազմաթիվ մեքենաներ ու շինություններ:
Իրավապահների հետ բախումների հետևանքով անազատության մեջ է շարունակում մնալ 378 մարդ, այդ թվում՝ 33 անչափահաս: