Չինաստանում տղամարդը 15 տարի շարունակ շալակած քաղաքից քաղաք է տեղափոխել հիվանդ մորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում երիտասարդ տղամարդը 15 տարի շարունակ իր մեջքի վրա տեղափոխել է մորը, որի մարմինը կաթվածահար է եղել ծովային հիվանդության պատճառով, հայտնում է TV People-ը:
2003 թվականին մահացել է երիտասարդի հայրը, որը խնամում էր կնոջը: Հոր մահից հետո 22-ամյա որդին ստիպված եղավ իր վրա վերցնել մոր խնամքը: Նա հարկադրված թողեց աշխատանքն ու մոր հետ միասին սկսեց թափառել տարբեր քաղաքներով՝ փորձելով վաստակել ապրուստի համար:
Հիվանդության պատճառով, սակայն, մայրը չի կարող երթևեկել մեքենայով, ինչի հետևանքով տղան ստիպված շալակած է տեղափոխում նրան: 2015 թվականին որդուն հաջողվեց աշխատանքի անցնել կարի ֆաբրիկայում, սակայն կես տարի անց այն փակվեց: Դրանից հետո մայր ու որդի որոշեցին վերադառնալ հայրենի գյուղ:
Տեսնելով որդու հոգատարությունը հիվանդ մոր հանդեպ՝ համագյուղացիները օգնեցին նրանց բնակարան ու աշխատանք գտնել: Այժմ գյուղի բնակիչները գումար են հավաքում կնոջ համար անվասայլակ գնելու նպատակով: