Փաշինյանն ու Արցախի ղեկավարությունը՝ ծանր խնդրի առջև. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պետական ինստիտուտների արժեզրկման ճանապարհը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամենաշատը Գերմանիայից են «դեպորտ» արվում. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սկսվելու է հետհաշվարկը. ե՞րբ կառաջանա բալանսավորված քաղաքակա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊՆ–ում որոշել են հրաժարվել Բանակի օրվա համերգից. միայն եկող ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Գյումրիում անդրադարձել է ոչ հիմնական շինությունների խնդրին Աստղաբաշխական գներ չեն տրվել, հենց հանրության պահանջն էր, որ ունենանք նոր տոնածառ. Հայկ Մարության ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին Ստրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթեր կարձակվի բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը Աննա Հակոբյանը շվեյցարական կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել Հաաստանում չկա այլեւս գեթ մեկ մարդ, ում համար գաղտնիք լինի, թե ով է իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոսկե հովանավորը. Տիգրան Ուրիխանյան Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Այս երիտասարդը, բնականաբար, դեռ քաղաքական գաճաճ է ու չի վստահել իրեն անդրադառնալու պատիվը. Վահե Էնֆիաջյանը՝ Գ.Գորգիսյանի մասին «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում բանավեճի և Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին Հիմնանորոգվում է Վերին Գետաշենի թիվ1 միջնակարգ դպրոցի վնասված տանիքը

Քարոզարշավ, որ սպառում է երկրի իմունիտետին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավը խտացված դրսևորումն է քաղաքականության մասին մեր պատկերացումների, գիտելիքների, հմտությունների: Ինչպիսին քաղաքական դաշտն է, այդպիսին էլ քարոզարշավն է: Պարզապես քարոզարշավի կարճ ու արագ ընթացքը, դրան 1400–ից ավելի թեկնածուների ներգրավվածությունը ի ցույց  է դնում քաղաքական այն մշակույթը, որի կրողն է Հայաստանը: Քարոզարշավը չէ քաղաքական մշակույթի ցածրորակության պատճառը, քարոզարշավն ընդամենն այդ ցածրորակությունը ֆիքսելու առիթ է: 
 
Ընդհանրապես, քարոզարշավն ինքնին արդեն դառնում է Հայաստանի համար անվտանգության իմունիտետի հարց: Եվ խոսքն այստեղ միայն ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումները չեն բոլոր հնարավոր դերակատարների կողմից: Խոսքը քաղաքականության ռացիոնալության սպառումն է ու իռացիոնալության չափաբաժնի աննախադեպ բարձրացումը: Ի վերջո քաղաքականության իմաստը ռացիոնալություն հաղորդելն է կյանքին: Այնինչ, օրինակ, քաղաքական ուժերը թե նախկինում, թե հիմա զբաղված են պարզապես հրաշքի սպասումներ տարածելով: Հրաշքի սպասումը դարձել է հիմնական քաղաքական ժանր, որ հասարակությանը դրդում է չանել ոչինչ ու սպասել ինչ–որ մեկին, ինչ–որ կախարդական փայտիկի: Սա էլ իր հերթին փակում է հասարակության հետ ռացիոնալ զրույցի ճանապարհը: 
 
Ընդհանրապես, քարոզարշավն ու հերթական նախընտրական ցիկլը դառնում են Հայաստանի իմունիտետը մսխող գործոններ: Իմունիտետի մսխմանը զուգահեռ, ընդ որում, որևէ պատվաստում այդպես էլ չի արվում, և անհասկանալի է, թե ինչպես է տարեցտարի մսխվող այս ռեսուրսը շարունակում դիմանալ ու դիմադրել տարբեր քաղաքական անհեթեթությունների ու ավանտյուրաների շքերթների հորձանուտում: Հեղափոխությունը որևէ կերպ չփոխեց քաղաքականության բովանդակությունը, ընդհակառակը, այդ բովանդակության սնանկության դրսևորումները դարձրեց ավելի տեսանելի՝ հասարակության ստվար հատվածներին ներգրավելով քաղաքական պրոցեսի մեջ ու դրանով ավելացնելով սնանկության սպառողների քանակը: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan