Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչի՞ պետք ա բանվորը ճղած, կարկատած հագուստ կրի․ Փաշինյան (տ... ՎԻԴԵՈ
ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտ... ԲԼՈԳ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Երևան, 17.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ու՞ր ենք հասել՝ Մատենադարանի կադրային հարցերով զբաղվում է շիշ բռնող տղան. Լիա Ավետիսյան (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Կոտայքի մարզ (Ուղիղ) Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Չեմ ասում, պետք է փետը առնել հետեւից ընկնել, բայց կարեւոր է.Փաշինյանի նկատառումը աշխատողների հագուստի վերաբերյալ Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Ինչի՞ պետք ա բանվորը ճղած, կարկատած հագուստ կրի․ Փաշինյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել

Որտե՞ղ է գրանցվել աշխարհի ամենացածր ջերմաստիճանը

Մենք գիտենք, որ...

Աշխարհի ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է Անտարկտիդայում. 1983 թվականին «Վոստոկ» ռուսական կայանում արձանագրվել է –89օ C ջերմաստիճան, իսկ 1892 թվականին հյուսիսային կիսագնդում՝ Յակուտիայի Վերխոյանսկ տարածքում արձանագրվել է –67օ C:

Իրականում այդպես չէ:

Ամենացածր ջերմաստիճան գրանցվել է Ֆինլանդիայում: 2000 թվականին Հելսինկիի տեխնոլոգիական ինստիտուտում գիտնականները ռոդիումի կտորը սառեցրել են մինչև գրեթե բացարձակ զրոյին հավասար ջերմաստիճանի (–273.15օ С): Երկրորդ տեղում ԱՄՆ–ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է: 2003 թվականին Վոլֆանգ Կետտերլին և նրա թիմին հաջողվեց ստանալ նատրիումի գազի բացարձակ զրոյին մոտ գտնվող կոնդենսատ: Սա կոչվեց Բոզե–Էյնշտեյնի կոնդենսատ: Հարցն այն է, որ այս կոնդենսատը հանդիսանում էր նյութի նոր ագրեգատային վիճակ, այսինքն՝ այդ նյութը գոյություն ուներ միայն այդ ջերմաստիճանի պայմաններում: Այս հայտնագործությունը այնքան կարևոր էր, որ դրա համար Կետտերլն անգամ Նոբելյան մրցանակ ստացավ: Հարցն այն է, որ անգամ Արեգակնային համակարգից դուրս՝ խորը տիեզերքում, ջերմաստիճանը չի իջնում –245օ С–ից: Միակ հայտնի բացառությունը Բումերանգի միգամածությունն է (այն իր տեսքով իրոք բումերանգի նման է), որի կենտրոնում գտնվում է Արեգակից երեք անգամ ավելի մեծ մեռնող աստղ: Վերջին 1500 տարիների ընթացքում այս միգամածությունից 500 000 կմ/ժամ արագության քամի է փչում, և այնտեղ ինչպես սառչում է մեր արտաշնչած օդը, այնպես էլ սառչում է միգամածությունից դուրս հորդող գազը՝ հասցնելով սառչել մինչև –271 օ С: Սա արձանագրված բնական ամենացածր ջերմաստիճանն է տիեզերքում, այսինքն՝ ստացվում է, որ Ֆինլանդիայում գտնվող լաբորատորիայում արձանագրված ցածր ջերմաստիճանը տիեզերքի ներկայումս հայտնի ռեկորդակիրն է: Արեգակնային համակարգում արձանագրված բնական ամենացածր ջերմաստիճանը եղել է –235օ С և արձանագրվել է 1989 թվականին «Վոյաջեր 2» տիեզերական սարքի միջոցով Նեպտուն մոլորակի Տրիտոն արբանյակի մակերևույթին:

Կարող է թվալ, թե ոչ մի օգուտ չեն կարող բերել հետազոտությունները ցածր ջերմաստիճանների բնագավառում, բայց սրանք խիստ կարևոր են, քանի որ գերցածր ջերմաստիճաններում նյութերը ձեռք են բերում գերհաղորդականություն, այսինքն՝ ստացվում է զրոյական էլեկտրահաղորդման դիմադրություն: Եթե ստացվեն գերհաղորդիչներ, կլինեն բազմակի ավելի հզոր համակարգիչներ, զգալի կպակասի էլեկտրաէներգիայի գինը, կլինեն համարյա թե առանց վառելիքի աշխատող մեքենաներ և այլն:

Ի դեպ, Հայաստանի ամենացուրտ վայրը Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին գտնվող Պաղակն լեռնագագաթն է (նվազագույն ջերմաստիճանը՝ –42օ C) : Երևի թե այդ լեռան մոտակայքում ապրող մարդիկ էլ են էսկիմոսների պես սառնարան գնում, որ ձմեռները սննդամթերքը պահպանեն գերսառեցումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

website by Sargssyan