Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղամ Մանուկյանը հրապարակավ այրեց Թուրքիայի դրոշը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը «Արարատցեմենտ» ՓԲԸ հայտարարություն է տարածել ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում` «Նարեկացի» արվեստի միությունում ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն բյուջեի քննարկումներին. Փաշինյան «Արարատցեմենտ»-ի խնդիրը ոչ թե բիզնես շահն է, այլ աշխատատեղերի հարցը. Իվետա Տոնոյան (տեսանյութ) ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ, Հայաստանում քաղհալածյալներ չկան․ Միքայել Մելքումյան

Ֆրանսիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ կատարված քայլն անվանելով սադրիչ ու առկա իրավիճակն ապակայունացնող, գրում է «РИА Новости» գործակալությունը:

«Ֆրանսիան մտահոգված է անցյալ շաբաթ օրը Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակմամբ և դատապարտում այդ սադրիչ ու ապակայունացնող գործողությունները», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերթական ճեպազրույցի ժամանակ՝ կոչ անելով Իրանի անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր տեսակի գործողությունները:

Ֆրանսիայում նաև հիշեցրել են, որ Իրանի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2015 թվականին ընդունված բանաձևին: 

Շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել՝ ի հեճուկս ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նա նշել է, որ խոսքը «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որն ունակ է մի քանի մարտագլխիկ կրել»:

2015 թվականի հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2231 բանաձևը, որը հավանության է արժանացնում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունումը:

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ին կնքել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին համաձայնագիրը, որով չեղարկվում էին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, իսկ Իրանն էլ սահմանափակել է միջուկային փորձարկումները:

website by Sargssyan