Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Nissan, Opel-ն ու Niva-ն. կա 5 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 RZ 684 համարանիշի, Nissan March մակնիշի 35 FT 260 համարանիշի, Opel մակնիշի 35 XA 392 համարանիշի Nissan LAFESTA մակնիշի 35 QՍ 704 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված ավտոմեքենաներին: