Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու մասին բողոքը (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՎերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Երեկ շուրջ 7 ժամ տևած դատական նիստն ընդհատվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Դատական նիստին հասցրել էին քննարկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքները, լսել էին դատախազների դիրքորոշումն ու առարկությունները: Այսօր ևս դատական նիստն ընդմիջվեց, որի ընթացքում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ միջնորդում են, որ Վերաքննիչը դիմի ՍԴ, և եթե 300 և 300.1 հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա գործը, այլ մեղադրանքի բացակայության դեպքում, կավարտվի:
Արամ Օրբելյանը մանրամասնեց, որ ամենայն հավանականությամբ, եթե ոչ այսօր, ապա հաջորդ նիստին քննությունը կմոտենա ավարտին:
Դատական նիստը շարունակվում է: