Ոստիկանությունը հաղորդում է ստացել «Իմ քայլի» թեկնածուի քարոզարշավի ժամանակ գրանցված միջադեպի մասին, նախապատրաստվում են նյութեր. Էդգար Ջանոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրմավիրի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավը Էջմիածնի Մրգաստան համայնքում խոչընդոտել են, միջադեպ է գրանցվել։
Tert.am-ը ոստիկանությունից պարզաբանում խնդրեց, թե արդյոք հրապարակման մասին տեղյակ են, և ի՞նչ ընթացք է տրվել, և արդյոք պարզվե՞լ է ոմն Գևորգի ինքնությունը, ում մասին նշվում է տեսանյութում:
Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում ստացվել է:
«Ոստիկանության Վաղարշապատի բաժնում կա հաղորդում միջադեպի վերաբերյալ: Ոստիկանները ճշտել են ոմն Գևորգի ինքնությունը։ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է ոստիկանություն և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն»,- ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր: